Արթուր Մեսչյանը` Երևանի գլխավոր ճարտարապետ
21.10.2018,
18:06
Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևանի գլխավոր ճարտարապետ։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Այս մասին հաղորդում է tert.am–ը` հղում անելով Արթուր Մեսչյանին։
Հարցին, թե նրան առաջարկվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, նա ասաց. «Ինձ ոչ միայն առաջարկվել է, այլև ես վաղվանից անցնում եմ աշխատանքի: Ինձ նշանակելու մասին հրամանը կհրապարակվի վաղը»:
1996 թ. Արթուր Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ նա սկսում է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997 թվականի փետրվարին հրաժարվում է իր պաշտոնից և վերադառնում է Բոստոն։
2013թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Տիգրան Բարսեղյանը:–0–