415.04
4.83
385.94
+22
Եղանակը Երևանում
Հայ

Արարատում 33-ամյա տղամարդու սպանության գործով բացահայտվել են նոր հանցագործություններ. մանրամասներ

21:06
02 Մարտի 2016

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 33-ամյա երիտասարդի սպանության  մեխանիզմը, շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Բացի այդ, քննությամբ բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։

Նորամարգում փետրվարի 22-ին հայտնաբերվել է  Ջրաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա  Գ.Արզունյանի այրված դին, ում անհետ կորելու վերաբերյալ  ահազանգ էր ստացվել օրեր առաջ։

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), մշակվել քննչական պլան, վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են բազմածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ։

Բացահայտվել է Արարատի մարզում դաժան ու սահմռկեցուցիչ սպանությունը. մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողը համագյուղացի երիտասարդի հետ 2016թ. փետրվարի 11-ին այցելել է Արարատի մարզի 46-ամյա մի բնակչի։ Միասին հաց են կերել, օղի խմել, որի ընթացքում առաջացել է վիճաբանություն՝ հայհոյելու պատճառով։

Նախնական քննության տվյալներով՝ վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդը վառարանի մոտ դրված փայտով հարվածել է Գ.Արզունյանի գլխին և սպանել, ապա ջրաշենցի մյուս երիտասարդի հետ դիակը փաթաթել են գորգով, իր ավտոմեքենայով տեղափոխել Արարատի մարզի Նորամարգ գյուղում գտնվող ջրատարի մոտ և այրել:

Օրենքով սահմանված կարգով՝ հիշյալ անձանց բնակարաններում, ինչպես նաև 46-ամյա տղամարդու ավտոմեքենայում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում վերջինիս տանը հայտնաբերվել են արնանման հետքեր պարունակող հագուստներ, արնանման հետք է հայտնաբերվել նաև տան միջանցքի պատի վրա, վերցվել են փորձանմուշներ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝  46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), իսկ երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործությունը պարտակելը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Կատարված քննությամբ պարզվել են սպանությունից հետո  Ա.Արզունյանի դին Նորամարգ տեղափոխելու հանգամանքները, կատարված հանցագործության հետքերը թաքցնելու ուղղությամբ իրականացված քայլերը։

Բացի այդ,  խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են  գողության դեպքի առթիվ քննվող մեկ այլ քրեական գործով տուժողին պատկանո

ղ բազմաթիվ անձնական իրեր, անշարժ գույքի  գողացված վկայականներ, ինչպես նաև՝ դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը փաթեթավորվել է և ուղարկվել դատաքիմիական փորձաքննության։ 46-ամյա տղամարդու խոստովանական ցուցմունքի համաձայն՝ նախորդ 6 ամիսների ընթացքում բազմիցս թմրամիջոց է իրացրել 12 անձի։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր, այդ թվում՝ մեղադրյալների կողմից տրված ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել
14:23
24 Մայիսի 2023
«Ուզում եմ նայել աչքերի մեջ»․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է (ՎԻԴԵՈ)
ԱԺ նիստում այսօր իրավիճակը կտրուկ սրվեց, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև․ ՎԻԴԵՈ
13:09
24 Մայիսի 2023
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են
Ի՞նչից էին թունավորվել Արտաշատի մանկապարտեզի երեխաները․ լաբորատոր փորձաքննության արդյունքները հրապարակվել են or
11:01
24 Մայիսի 2023
ԱՄՆ–ն նախատեսում է Հայաստանում կառուցել փոքր միջուկային ռեակտորներ
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման
09:37
24 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. ջրամատակարարումը կդադարեցվի 20 րոպեից
09:37
24 Մայիսի 2023
Գինու փառատոն՝ Կովկաս պանդոկի 20 ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)
Այս անգամ գինու սիրահարները հավաքվել էին Հանրապետության 82 հասցեում, ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20 ամյակը: Կովկաս պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները. ՎԻԴԵՈ
20:11
23 Մայիսի 2023
Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է. փաստաբանները հայտարարություն են տարածել
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է
19:07
23 Մայիսի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում