Առաջին անգամ ՀՀ–ում. Նորք-Մարաշ ԲԿ-ում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

22.10.2019, 17:56
80-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակն աորտային փականի վիրահատությունն էր:
Առաջին անգամ ՀՀ–ում. Նորք-Մարաշ ԲԿ-ում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը Երևանում է` քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նորք - Մարաշ բժշկական կենտրոնի հատուկ հրավերով, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 

 - рис.1

80-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակն աորտային փականի վիրահատությունն էր: Հաշվի առնելով տարիքն ու կողմնակի հիվանդությունները՝ բաց վիրահատությունը հակացուցված էր:

 - рис.2

Բժիշկ Ալեքյանի, նրա թիմի և կենտրոնի հմուտ բժիշկների շնորհիվ Հայաստանում առաջին անգամ տրանսկաթետերային եղանակով կատարվեց աորտային փականի իմպլանտացիա:

«Աորտային փականը, որի պարագիծը պետք է լինի 20-30 մմ, հիվանդի մոտ նեղացել և դարձել էր 6 մմ: Տեղադրվել է բալոն, որը հետո հեռացվել է, և անոթը լայնանալով փականը բացել է»,- նշել է ՌԴ ԱՆ գլխավոր ինտերվենցիոն սրտաբան, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը:

 - рис.3

Վիրահատությունը տևել է մոտ 3 ժամ: Բժշկական կենտրոնում նա կմնա 1-3 օր: 

Աշխարհում առաջին անգամ նման վիրահատություն կատարվել է Ֆրանսիայում՝ 2002 թվականին: Այժմ տարեկան 90 հազար այդպիսի վիրահատություն է արվում:

«Մեր հիվանդն առնվազն 7-10 տարի նոր միջամտությունների կարիք չի ունենա»,-նշել է բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը:

Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի բուժանձնակազմը այժմ վերապատրաստվում է: Առաջիկա տարիներին նախատեսում են արդեն ինքնուրույնաբար կատարել այդպիսի փակ՝ ներանոթային վիրահատություններ:–0–