ԱԺ պատգամավորներն անձնական երաշխավորություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար. Աշոտյան
01.08.2018,
14:34
ԱԺ պատգամավորներն անձնական երաշխավորություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ պատգամավորներն անձնական երաշխավորություն են հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը։
Загружается новость ... "Лево"
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։
Աշոտյանի խոսով, փաստաթուղթը ստորագրել է պատգամավորների 1/3–ը, այդ թվում` Աշոտյանը։ Ստորագրահավաքը նախաձեռնել է ՀՀԿ խմբակցությունը։–0–