Այսօր 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
30.11.2024,
11:27
9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 30-ին ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Զաքյան 6-14 շենքերի, Զաքյանի 1 Նրբ., Խորենացու 12 շենքի, Մաշտոցի Պող. 6 շենքի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։