Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 601 նոր դեպք, 891 մարդ առողջացել է, 26 մարդ մահացել է

11.10.2021, 11:06
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 601 նոր դեպք, 891 մարդ առողջացել է, 26 մարդ մահացել է

Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 601 նոր դեպք, 891 մարդ առողջացել է, 26 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 272 957 դեպք, որոնցից 249 158-ն` առողջացած, 5575-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 997 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 811 131 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 5814 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 601 նոր դեպք: Ունենք 891 առողջացած, 26 մահվան դեպք:–0–