Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
06.12.2024,
09:39
8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 8-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ դեկտեմբերի 6-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 1-10 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։