Այսօր 6 ժամ ջու չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14.01.2025,
10:47
Այսօր 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 14-ին 10:30-16:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 5, 8, 10 փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։