Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2802 թեստ, հաստատվել է 88 նոր դեպք, 90 մարդ առողջացել է. ԱՆ

15.02.2021, 11:04
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2802 թեստ, հաստատվել է 88 նոր դեպք, 90 մարդ առողջացել է
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2802 թեստ, հաստատվել է 88 նոր դեպք, 90 մարդ առողջացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169255 դեպք, որոնցից 161105-ն` առողջացած, 3147-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 684640 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2802 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք: Ունենք 90 առողջացած և 6 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 792 է:–0–