Կառավարությունը ներկայացրել է 1988թ.–ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ընթացքը (ՖՈՏՈ)

07.12.2020, 12:15

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը ներկայացրել է 1988թ.–ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ընթացքը։

Տվյալները ներկայացված են կառավարության Facebook–յան պաշտոնական էջում։

Եվ այսպես, 2008–2017թթ.–ին բնակարանով ապահովվել է 4838 ընտանիք (65,0 մլրդ դրամ), 2018թ.–ին` 51 ընտանիք (0,46 մլրդ դրամ), 2019թ.–ին` 288 ընտանիք (1,85 մլրդ դրամ), 2020թ.–ին` 229 ընտանիք (3,75 մլրդ դրամ)։

Ընդհանուր շահառուների թիվը 5406 է։

Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցել է 31 տարի:
Երկրի հյուսիս-արևմուտքում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11:41-ին տեղի ունեցած 6,8—7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակ, Լենինական (ներկայիս Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները և ևս հարյուրավոր բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը դարձավ հաշմանդամ, կես միլիոնից ավելին մնաց անօթևան:–0–