Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 161 նոր դեպք, առողջացել է 472 մարդ, մահացել է 26 մարդ

14.12.2021, 11:25
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 161 նոր դեպք, առողջացել է 472 մարդ, մահացել է 26 մարդ
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 161 նոր դեպք, առողջացել է 472 մարդ, մահացել է 26 մարդ

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում դեկտեմբերի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 161 նոր դեպք, կատարվել է 5567 թեստավորում, առողջացել է 472 մարդ, մահացել է 26 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342765 դեպք, որոնցից 326304 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7136 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7845 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1480 է:

Ընդհանուր կատարվել է 2456948 թեստավորում:–0–