ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօրվա դրութամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց, ցավոք, մենք գիտենք, որ այս թիվը դեռևս վերջնական չէ։ Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ։
Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին նշեց, որ սահմանին օպերատիվ իրավիճակն այս պահին գնահատվում է հարաբերական հանգիստ։
«Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է։ ԶՈւ–ն շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրը», – ասաց Պապիկյանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում