Կորոնավիրուսից մահացել է 13 մարդ, գրանցվել է 462 նոր դեպք, առողջացել է 565 մարդ

27.09.2021, 11:15
Կորոնավիրուսից մահացել է 13 մարդ, գրանցվել է 462 նոր դեպք, առողջացել է 565 մարդ
Կորոնավիրուսից մահացել է 13 մարդ, գրանցվել է 462 նոր դեպք, առողջացել է 565 մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 007 դեպք, որոնցից 240 305-ն` առողջացած, 5264-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12235 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 693 823 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 5183 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 462 նոր դեպք: Ունենք 565 առողջացած, 13 մահվան դեպք: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1203 է:–0–