Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 118 նոր դեպք, 95 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
02.07.2021,
11:06
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 118 նոր դեպք, 95 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 339 դեպք, որոնցից 216 977 -ն` առողջացած, 4518-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2744 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 192 578 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք: Ունենք 95 առողջացած և 1 մահվան դեպք:–0–