418.19
5.79
393.81
+6
Եղանակը Երևանում
Հայ

ՊՆ հրամանատարը շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված շուրջ 2մլն դրամի բենզինի կտրոնները

16:23
02 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Ս.Ե.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, շուրջ 1 տարի յուրացրել է զորամասին հատկացված և փաստացի իրեն վստահված ընդհանուր 2 մլն 441 հազար 985 դրամ արժողությամբ 4 հազար 515 լիտր ավտոբենզինի և 3 հազար 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոնները, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս.Ե.-ն, պաշտպանության նախարարի 2016 թվականի հրամանով նշանակված լինելով N զորամասի հրամանատար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զորամասին հատկացված և փաստացի իրեն վստահված «ԱԻ-92» տեսակի ավտոբենզինի ու դիզելային վառելանյութի կտրոնները խոշոր չափերով յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ՝ 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարը՝ քննությամբ չպարզված օրերին, ապօրինաբար, առանց փաստաթղթավորման զորամասի գույքային ֆոնդից դուրս է բերել և յուրացրել է նույն զորամասին հատկացված, իրեն վստահված 4 հազար 515 լիտր «ԱԻ-92» տեսակի ավտոբենզինի և 3 հազար 710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ, որոնց մի մասը հանձնել է որպես բնակարանի վարձակալության վճար, իսկ յուրացրած կտրոնների մի մասն էլ վաճառել է՝ այդ կերպ պետությանը պատճառելով խոշոր չափերի, ընդհանուր՝ 2 մլն 441 հազար 985 դրամի գույքային վնաս», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվածը հաստատվել է Հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի նոյեմբերի 16-ի մեղադրական դատավճռով (նախաքննության ընթացքում զորամասի հրամանատարը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունք, զղջացել է կատարած արարքի համար և վերականգնել պետությանը պատճառված վնասը՝ 2 մլն 442 հազար դրամի չափով):

Հսկող դատախազը միջնորդել է Պաշտպանության նախարարությանը դիտարկել զորամասի հրամանատարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:37
23 Դեկտեմբերի 2022
Դեկտեմբերի 22-ից 30-ը փոխվել է Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկը. ՊԵԿ
ՊԵԿ-ը հայտնում է Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատանքային գրաֆիկի փոփոխության մասին
09:59
23 Դեկտեմբերի 2022
Ադրբեջանն ականանետ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանն ականանետ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ
22:48
22 Դեկտեմբերի 2022
Հունվարի 1-ից կսահմանվեն երեխայի խնամքի նպաստի նոր չափեր
Հունվարի 1-ից կսահմանվեն երեխայի խնամքի նպաստի նոր չափեր
22:39
22 Դեկտեմբերի 2022
Կառավարությունն ավելի քան 974 մլն դրամ կհատկացնի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների համար
Ավելի քան 974 մլն դրամ կհատկացվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների համար
19:04
22 Դեկտեմբերի 2022
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու նրա 2 տարեկան որդին հայտնաբերվել են
14:37
22 Դեկտեմբերի 2022
Վարորդները կտուգանվեն շտապօգնության և հատուկ ձայնային ազդանշան միացրած այլ մեքենաներին չզիջելու դեպքում (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը զգուշացնում է. վարորդները կտուգանվեն շտապօգնության և հատուկ ձայնային ազդանշան միացրած այլ մեքենաներին չզիջելու դեպքում. ՎԻԴԵՈ
10:15
22 Դեկտեմբերի 2022
Դավիթ Բաբայան. «Ի՞նչ է, պետք է պատժամիջոցներ կիրառեն միայն այն ժամանակ, երբ Արցախի ժողովուրդը սովամա՞հ լինի»
Եթե այո, ապա դրանից հետո մեզ պետք չի լինի պատժամիջոցներ, նշել է Արցախի արտաքին գործերի պաշտոնակատարը
11:37
21 Դեկտեմբերի 2022
Երևանի փողոցներից մեկը կկրի հայտնի դերասան Կարպ Խաչվանկյանի անունը
Երևանի փողոցներից մեկը կկրի հայտնի դերասան Կարպ Խաչվանկյանի անունը
09:26
21 Դեկտեմբերի 2022
Երևանի պարեկների ու բժիշկների շնորհիվ 2 տարեկան երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել
Երևանի պարեկների ու բժիշկների շնորհիվ 2 տարեկան երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել
09:24
20 Դեկտեմբերի 2022
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:56
19 Դեկտեմբերի 2022
Արցախից ծանր պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան
Արցախից ծանր պաթոլոգիայով պացիենտին տեղափոխում են Երևան
10:15
19 Դեկտեմբերի 2022
Նոր տեխնոլոգիաները կօգնեն լսողության խանգարում ունեցող մարդկանց
Վերջերս Հայաստանում հայտնվեց հեղափոխական ընկերություն՝ «Տեխնոլոգիաներ հաշմանդամների համար», որի նպատակն է ստեղծել միասնական տեղեկատվական տարածք խուլերի և թույլ լսողություն ունեցող մարդկանց համար