ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 Այս նախագծի շրջանակում կներկայացվեն տարբեր մարդկանց մտքերն այն մասին, թե ինչպես են նրանք տեսնում Հայաստանի ապագան, զարգացման ինչ մոդել պետք է ընտրի մեր երկիրը` ինքնաբավ և հզոր, կայուն ու բարեկեցիկ դառնալու համար։ Երկիր որի հետ հաշվի կնստեն և կընդունեն` որպես հավասարի։ 

 Նախագծի շրջանակում նախատեսում ենք զրուցել տարբեր մարդկանց հետ, որոնք անտարբեր չեն Հայաստանի ճակատագրի նկատմամբ և ովքեր ասելիք ունեն։ Կհրապարակենք հայտնի մարդկանց, պրոֆեսիոնալների հարցազրույցներ, որոնց կարծիքը հաշվի են առնում և գնահատում։ Գիտակների հետ կփորձենք փնտրել դժվար հարցերի պատասխանները և հասկանալ, թե ուր է շարժվում աշխարհը և ինչպես պետք է Հայաստանը դրսևորի իրեն նոր հանգամանքներում։ 

 Հարցազրույցները հրապարակվելու են երկու գործակալությունների կայքերում (www.newsarmenia.am и www.arka.am).

Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյան. «Մեզ` հայերիս անհրաժեշտ է երազանք և նոր ռազմավարություն»

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է հայերի հերոսության, ճգնաժամից դուրս գալու ելքերի և դրա համար անհրաժեշտ գործողությունների մասին։ 

Տիգրան Ջրբաշյան. 30 տարվա ընթացքում մենք կառուցել ենք «ծուռ հայելիների թագավորություն», եթե չսկսենք ձևավորել ռազմավարական մտածելակերպ, ապա կարող ենք կորցնել երկիրը

«Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի հարցազրույցը` «ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» գործակալություններին «Հայաստան. ապագա կա′» հատուկ նախագծի շրջանակում։

Պյոտոր Նեմոյ. Հայաստանը պատրաստ է ստանալ ցատկ կատարելու շանս` հայտնվելով բոլորից մեկ քայլ առաջ

«Տեատրիկա» թատերական լաբորատորիայի գլխավոր տնօրեն, ռեժիսոր, դերասան, նորարարական, ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ, «301. Հայաստան` իմաստունների երկիր» նախագծի առաջին մասնակից Պյոտոր Նեմոյը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ներկայացրել է Հայաստանի ապագայի իր տեսլականն ու խոսել այն մասին, թե ով է Հայաստանի գլխավոր թշնամին։

«Հայաստանը պետք է դառնա իմաստունների երկիր, որին անհնար է հաղթել». Գոռ Նահապետյանը` «301. Իմաստունների երկիր» նախագծի մասին

Հայաստանում մեկնարկում է նոր նախագիծ, ավելի ճիշտ` «301. Իմաստունների երկիր» նախագծերի լաբորատորիա։ Եվ այս նախաձեռնության շրջանակում Հայաստան այցելած առաջին իմաստունը Պյոտոր Նեմոյն է, որի հիպոթեզներից մեկի համաձայն, Հայաստանը կարող է դառնալ իմաստունների երկիր ու համաշխարհային պատմության պահապան։ Գործարար և բարերար, «Ընկերներ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Գոռ Նահապետյանը ևս միացել է «301. Իմաստունների երկիր» նախագծին։ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նա խոսել է Հայաստանի ապագայի հիպոթեզների մասին, որոնք քննարկվում են լաբորատորիայի շրջանակում։

ԸՆԹԵՐՑԵԼ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ