Զատիկ՝ ամենամեծ ու նվիրական տոնը
Գարնան և Քրիստոսի Հարության տոն
Զատիկը կամ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնն ամբողջ աշխարհի հավատացյալ քրիստոնյաների ամենակարևոր տոներից մեկն է: Եկեղեցական կանոնների համաձայն, Զատիկը նշվում է գարնանային լիալուսնից հետո առաջին կիրակի օրը մարտի 21-ից ապրիլի 26-ը: Հատկանշական է, որ այդ օրը խորհրդանշում է նաև գարնան գալուստը, բնության արթնությունը, այդ իսկ պատճառով այն տոնում են նաև ոչ հավատացյալ մարդիկ:
Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի Զատիկը նշում է ապրիլի 16-ին:

2017 թվականի Զատկի առանձնահատկությունը
Այս տարի հազվագյուտ երևույթ է, որբ կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները նշում են Զատիկը նույն օրը: Քանի որ կաթոլիկներն ու ուղղափառներն ապրում են արեգակնա-լուսնային տարբեր օրացույցներով, ապա այդ օրը հիմնականում չի համընկնում: Սակայն լինում են բացառություններ, ինչպես այս տարի:
Վերջին անգամ կաթոլիկ և ուղղափառ Զատիկները համընկել են 2014 թվականին, իսկ հաջորդ անգամ կհամընկնեն 2025-ին:

Ինչպե՞ս է աշխարհի հայությունը նշում Զատիկը
Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր համակարգող Եսայի քանահա Արթենյանը պատմեց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, որ աշխարհի հայությունը, անկախ բնակության երկրից, նույն կերպ է նշում Սուրբ Հարության տոնը:
«Պատարագի և ժողովրդական ավանդույթների տարբերություն չկա: Տոնակատարությունը պետք է սկսել եկեղեցում՝ մասնակցելով Սուրբ Պատարագին, հաղորդություն ընդունելով: Զատկի օրերին կարելի է նաև հրավիրել հոգևորականի՝ բնակարանն օծելու համար»,- ասաց Արթենյանը:
Նա կարծում է, որ քանի որ Սուրբ Զատիկը քրիստոնյայի համար ամենամեծ տոներից մեկն է, ապա կարելի է նվերներ պատրաստել հարազատների համար և փոխանցել «Քրիստոս հարեավ ի մեռելոց» օրհնությամբ:
Սուրբ Հարությունը Հայաստանում նաև Հարությունների և Հարությունյանների օրն է:

Տոնի պատմությունը
Ղուկասի Ավետարանում մանրամասն նկարագրված է Փրկչի հարության պատմությունը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո հանել են Նրա Մարմինը խաչից և տարել գերեզման, որի մուտքը մեծ քարով են փակել: Երեք օր անց Մարիա Մագդաղենացին, Սալոմեն և Հակոբի մայր Մարիան եկել են գերեզման՝ Տիրոջ մարմինն անուշաբույր յուղերով օծելու համար: Բայց տեսել են, որ գերեզմանի դուռը բաց է, իսկ Տիրոջ մարմինը չկա: Կանանց առջև հայտնված ճերմակ հանդերձներով երկու այր հարցրել են նրանց. «Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում: Նա այստեղ չէ՝ Նա հարություն առավ (Ղուկ. 24: 5-6)»
Յուղաբեր կանայք ավետել են Հարության լուրն առաքյալներին, ինչից հետո Հիսուսը հայտնվել է նրանց:
Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:

Հոգու և մարմնի տոն
47-օրյա Պահքից հետո, երբ ծոմապահները հրաժարվում են կենդանական ծագման ցանկացած կերակուրից, նույնիսկ ամենականգուն հավատացյալներն անհամբերությամբ սպասում են համեստ կերակուրի: Յուրաքանչյուր տանտիրուհի շատ պատասխանատու է մոտենում տոնական սեղանի նախապատրաստմանը, որը թույլ է տալիս հանդիսավոր կերպով նշել Տիրոջ Հարությունը և կիսել ուրախությունը մտերիմների հետ: Եվ հայ կանայք նույնպես բացառություն չեն:
Հայերի՝ Հարության տոնի խոհարարական ավանդույթները
Հայերը, ինչպես և բոլոր քրիստոնյաները, հավկիթ են ներկում Զատկին: Տոնական սեղանին անպայման գինին է որպես փրկության խորհրդանիշ, կանաչեղեն, ձուկ՝ ի հիշատակ անապատում ժողովրդի կերակրվելուն հացով և ձկով: Այդ օրվա համար պատրաստվում է նաև բրինձ չամիչով և չորամրգերով:
Ինչպես նշեց Արթենյանը, Զատկին պատահական չեն թեթև ուտեստներ պատրաստում, քանի որ դրան նախորդել է Պահոց երկար շրջանը:
«Եթե մարդ առողջ է, նա կարող է ուրբաթ երեկոյից ոչինիչ չուտել, իսկ շաբաթ երեկոյան Ճրագալույցի պատարագին հաղորդություն առնել, ապա ճաշակել Զատկի ուտեստները: Եթե նման երկար խիստ պահքին հետևելը դժվար է, ապա կարելի է շաբաթ օրվա երեկոյից սկսել պահք պահել և հաորդություն առնել կիրակի՝ Զատիկի պատարագին», - ասաց Արթենյանը:

Կրոնական ծեսեր
Զատկի նախօրեի երեկոյան Հայաստանի բոլոր եկեղեցիներում մատուցում են Ճրագալույցի պատարագ, որն ազդարարում է Զատկի տոնակատարությունների սկիզբը: Բոլոր պահք պահողները պարտադիր այցելում են եկեղեցի:
Արթենյանի խոսքով, Զատկին երեք օր անընդմեջ մատուցվում է Սուրբ պատարագ՝ Ճրագալույցի, Հարության և Մեռելոցի:
Կիրակի առավոտյան կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Զատկի ողջույնի ուրախ խոսքը կոչված է
հիշեցնել մարդկանց առաքյալների տրամադրությունը, ովքեր, երբ հանկարծ հայտնի է դառնում Հիսուսի Հարության լուրը, զարմանքով և հիացմունքով ասում էին իրար՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և պատասխանում էին «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: