Դարեր շարունակ մարդիկ կարծում էին, որ ուրբաթ 13-ն արտասովոր և միստիկ օր է, երբ պետք է առանձնապես զգույշ լինել, քանի որ մարդուն բառացիորեն ամեն քայլափոխին հետապնդում են տհաճություններն ու վտանգը: Այսօր ոչ ոք միանշանակ պատասխան չունի, թե որտեղից է սկիզբ առել այդ սնահավատությունը կամ վախը: Ամենատարածված վարկածը կապված է Տամպլիերների ուխտի ոչնչացման հետ, որը կարևոր դեր էր խաղում միջնադարում մի քանի դար շարունակ: Միաբանությունը դադարեց գոյությունը, երբ Ֆրանսիայի Ֆիլիպ 4-րդ թագավորը հրամայեց ոչնչացնել ուխտի բոլոր անդամներին: Այն լուծարվեց, անդամները ձերբակալվեցին, խոշտանգվեցին և գլխատվեցին: Ոչնչացումը զանգվածային և անխնա բնույթ սկսեց կրել, այն հիշվեց երկար դարեր: Մահից առաջ ուխտի Մագիստրոսը հասցրեց անեծք դնել Կապետինգների ողջ արքայական դինաստիայի վրա: Հենց այդ անեծքն է մինչ օրս իբր հետապնդում ուրբաթ 13-ին ամբողջ մարդկությանը, և ոչ միայն ֆրանսիական թագավորների դինաստիային:
Լեգենդը մի շարք սնոտիապաշտություններ է ծնել, որոնք աշխարհագրական սահմաններ չեն ճանաչում և դեռ ապրում են մարդկանց մեջ: «Նովոստի-Արմենիա» գործակալությունը հերթական ուրբաթ 13-ին ներկայացնում է այդ «միստիկ» օրվա հետ կապված ամենատարածված հավատալիքները և նախանշանները:
