Միշտ երիտասարդ «վարդագույն» Երևանը 2798 տարեկան է

Երևանը մեծ է Հռոմից 29 տարով

Այսօր նշվում է Հայաստանի ոչ միայն մայրաքաղաքի բնակիչների, այլ նաև ողջ հայության ամենագլխավոր տոնը՝ Երևանի ծննդյան օրը: Այս տարի արևոտ «վարդագույն» քաղաքը դառնում է 2798 տարեկան: 

13-րդ մայրաքաղաք Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Համարվում է, որ քաղաքը հիմնվել է մեր թվարկությունից առաջ 782 թվականին ուրարտական Արգիշտի I արքայի կողմից, երբ նա առաջին քարը դրեց Էրեբունի բերդաքաղաքի հիմքում: Այժմ Էրեբունին քաղաքի հարավային ծայրամասում է:

1950 թվականին Արին Բերդ բլրի վրա գտնված սեպագիր արձանագրությունում գրված է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Երևանցիները հավատում են, որ առաջինը, ինչ տեսել է Նոյը ջրհեղեղից հետո, դա այն տեղն է, որտեղ հետագայում կառուցվել է Երևանը: Համարվում է, որ այստեղից էլ առաջացել է մայրաքաղաքի անունը, այսինքն՝ երևաց:

Крепость Эребуни-Ереван.jpg

Հայության կենտրոնը

Այս արևառատ քաղաքում կա ամեն ինչ՝ հնագիտական նմուշներ, թանգարաններ, ցանկացած ճաշակի սրճարաններ և ռեստորաններ, գրեթե ամեն օր այստեղ բեմադրվում են ամենատարբեր ժանրերի ներկայացումներ և համերգներ՝ դասականից մինչև ժամանակակից: Ընդ որում, հաճախ մշակութային միջոցառումներն ու փառատոներն անցկացվում են երևանյան ջերմ երկնքի տակ:

Բայց, անշուշտ, ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի գլխավոր կապիտալը մարդիկ են՝ ուշադիր, հյուրասեր, բարյացկամ և սրտացավ:

Давид Сасунский автовокзал Ереван.jpg

Մեքքա` շոփինգ սիրողների համար

Երևանյան խանութներում, բուտիկներում և սուպերմարկետներում կարելի է գտնել այն ամենը, ինչ մարդու սիրտը կցանկանա՝ նորաձևության վերջին հավաքածուներից և տեխնիկայի նորույթներից մինչև հնագույն գորգեր, զարդեր և կահույքի պարագաներ: Բացի խանութներից և շոփինգ-սրահներից, գործում են տասնյակ տաղավարներ և փոքրիկ խանութներ, որտեղ զբոսաշրջիկները կարող են ոչ միայն հուշանվերներ ձեռք բերել, այլ նաև ծանոթանալ Հայաստանի մշակույթի և սովորույթների հետ:

Քաղաքի ամենասրտում գործում է «Վերնիսաժը», որտեղ կարելի է գտնել ամեն ինչ՝ զարդեղեն, գրքեր, կտավներ, գորգեր և այլն: Գեղանկարչության սիրահարներն այցելում են նաև Նկարիչների վերնիսաժը, որը գտնվում է Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքում:

Вернисаж

Առաջադեմ ինտերնետ-քաղաք

Ինտերնետը, որն այսօր օդի պես անհրաժեշտ է ցանկացած մարդու, հասանելի է Երևանում: ԱնվճարWi-Fi կա մետրոյի բոլոր կայարաններում, այգիներում, մի շարք ռեստորաններում և սրճարաններում, ինչպես նաև Հանրապետության Հրապարակում:

Փորձագետները բավականին բարձր են գնահատում համաշխարհային սարդոստային որակն ու արագությունը մայրաքաղաքում, իսկ ինտերնետ-ֆրիլանսերներն ընդհանրապես Երևանն ընկալում են որպես լավագույն վայր կենտրոնակայան բացելու համար:

интернет, планшет

«Մանկական» քաղաք

Հայաստանում շատ են սիրում երեխաների, և Երևանում դա զգացվում է ինչպես երբևէ: Մանկական սիրված վայրերից մեկը Երևանի կենդանաբանական այգին է, որը համարվում է լավագույնը տարածաշրջանում:

Քաղաքում շատ են այգիներն ու մանկական ժամանցային վայրերը, օրինակ՝ «Ջրաշխարհը», Մանկական երկաթուղին, Հաղթանակի զբոսայգին, Լունապարկը: Քաղաքում գործում են մի քանի մանկական թատրոններ, մանկական մեծ գրադարան, մեծ թվով մանկական սրճարաններ և այլն:

Ереван, лето, дети, ребенок, фоторепортаж

Եկեղեցիների քաղաք

Երևանում շատ են թե հնագույն, թե նոր կառուցած եկեղեցիները: Բայց դրանցից մի քանիսը հատկապես սիրված են մայրաքաղաքի բնակիչների համար՝ Սուրբ Սարգիսը, Սուրբ Զորավորը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Կաթողիկեն և այլն: Այստեղ մարդիկ գալիս են թե տրտմության, թե ուրախության րոպեներին՝ գտնելու մխիթարություն և խաղաղություն:

Երևանի և ամբողջ Անդրկովկասի ամենամեծ ուղղափառ եկեղեցին կառուցվեց մայրաքաղաքում բոլորովին վերջերս՝ 1997-2001 թվականներին, Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելի 1700-ամյակի առիթով:

Այստեղ են պահվում նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Նեապոլից բերված մասունքները:

Церковь Сурб Григор Лусаворич Святого Григория Просветителя.jpg

Հինգ կետ, որ պարտադիր է կատարել Երևանում

1. Այցելել Էրեբունի հնագույն բերդ: Այս հնագույն տեսարժան վայրն ավելի քան 2800 տարեկան է:

2. Զբոսնել Հանրապետության Հրապարակով, վայելել երգող շատրվանների երաժշտության և հիասքանչ գունեղ ներկապնակով: Իսկ կառավարական շենքերի՝ լապտերներով լուսավորված հնգյակը պարտադիր պատկերված է Երևան այցելած գրեթե բոլոր զբոսաշրջիկների լուսանկարների վրա:

3. Այցելել «Մատենադարան» հնագույն ձեռագրերի թանգարան, որն աշխարհում հնագույն ձեռագիր մատյանների խոշորագույն հավաքածուներից մեկն է: Միաժամանակ, հավաքածուն մշտապես համալրվում է, ձեռագրերը՝ վերականգնվում:

4. Համտեսել խորոված բանջարեղենով և տնային գինով, հատկապես՝ երիտասարդ գինով՝ մաճարով: Հայերի համար խորովածն ավելի է, քան պարզապես խորովված միսը, դա մի ամբողջ ծիսակարգ է, այն պատրաստվում է հոգով և հպարտություն է թե շարքային երևանցիների, թե ռեստորանների շեֆ-խոհարարների համար:

5. Զբոսնել «Կասկադ» ճարտարապետամշակութային համալիրի տարածքում: Կաթնագույն տուֆից կառուցած այս հոյակերտ շինությունը ծաղկաթմբերով, շատրվաններով և գիշերային լուսավորությամբ կապվում է Հաղթանակի զբոսայգու հետ: Հինգ մակարդակներից յուրաքանչյուրը զարդարված է օրիգինալ քանդակներով, համալիրի շենքում են գտնվում մի քանի ցուցասրահներ, որտեղ ցուցադրվում են աշխարհի տարբեր ծայրերից բերված ցուցանմուշներ: 

Каскад.jpg 

Երևանը բացառիկ քաղաք է

Երևանը բացառիկ է նաև իր աշխարհագրական դիրքով: Այն գտնվում է երեք կողմերից լեռներով շրջապատված պլատոյի վևա: Հյուսիս-արևմուտքից Արագած լեռն է, հյուսիսից՝ Քանաքեռի սարահարթը, արևելքից՝ Գեղամա լեռները: Ամբողջ քաղաքի երկայնքով հոսում է Հրազդան գետը:

Եվ քաղաքի գրեթե յուրաքանչյուր կետից կարելի է վայելել Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան գեղեցկությունը: Եվ դա շատ խորհրդանշական է՝ աշխարհի գեղեցկագույն լեռներից մեկի ստորոտին սփռված վարդագույն քաղաքն է, որը հայերի շատ սերունդների երազանքն է: -0-

Разданское ущелье