Ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել ձմերուկ գնելիս
Հասած ձմերուկի վեց նշան
Քաղցր, հյութեղ, զովացնող ձմերուկը շոգի դեմ լավագույն դեղամիջոցն է։ Զարմանալի չէ, որ այն սիրում են թե մեծերը , թե փոքրերը։ Ձմերուկը հրաշալի կերպով ընդգրկվել է տարբեր սննդակարգերում, այն արդեն վաղուց և հաջողությամբ կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ որպես հրաշալի ջերմիջեցնող և միզամուղ։ Սակայն ինչպե՞ս ճիշտ ընտրել ձմերուկը։ Այս առումով խորհուրդները շատ են, որոշներն անգամ հակադարձ համեմատական են։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է հավաքել այդ յուրօրինակ պտղի ճիշտ ընտրության ամենափորձված խորհուրդները, որպեսզի ընթերցողները չսխալվելու և անհաջող ընտրության պատճառով տրամադրությունը չփչացնելու ավելի մեծ հնարավորություն ունենան։
Փայլուն կեղև
Առաջինը, որ պետք է աչք ծակի ձմերուկի ընտրության ժամանակ, նրա փայլուն կեղևն է։ Առողջ և հասած ձմերուկը միշտ ուշադրություն է գրավում իր փայլուն կեղևով, ինչը չի կարելի չնկատել։ Սակայն, որոշ վաճառողներ ձմերուկը փայլեցնելու սովորություն ունեն, հետևաբար զգոնություն ցուցաբերեք և ընտրեք այն ձմերուկները, որոնք խորքում են տեղավորված։
Հարթ կեղև
Հասած ձմերուկը տարբերվում է շոշափելիս։ Դրա հասունությունը որոշելու համար անհրաժեշտ է մատների ծայրով շոշափել դրա գագաթը։ Եթե մատները սահեն, ապա ձմերուկը հասած է, իսկ եթե մեկերեսն անհարթ է, ապա ավելի լավ է այն թողնել վաճառասեղանին։ Ընտրեք իդեալական մակերես ունեցող ձմերուկ, ոչ մի վնասվածք, և անհարթություն կեղևի վրա չպետք է լինի։ Այն պետք է ամուր և հարթ լինի։
Հստակ զոլեր
Ձմերուկի շերտագծերը պետք է գունային առումով առավելագույնս տարբերակվեն, այսինքն շատ բացը պետք է զուգորդվի շատ մուգի հետ։ Ընդ որում` հասած ձմերուկի զոլերի սահմանն ավելի շատ նման է ջրաներկով նկարի, դրանք միաձուլված են, իսկ խակ ձմերուկի դեպքում սահմաններն առավել հստակ են։
Պոչիկ
Համարվում է, որ ձմերուկի չոր պոչիկը հասած պտղի նշան է, սայան դա այնքան էլ այդպես չէ, քանի որ մեկ շաբաթ առաջ քաղված պտղի պոչիկը ճիշտ նույնպես է չորանում, ինչպես թփի վրա հասունացած պտղինը։ Ցանկացած դեպքում չորացած պոչիկը նշան է, որ ձմերուկը քաղված է ավելի քան 3 օր առաջ։ Այս դեպքում կարևոր է ուշադրություն դարձնել փոչիկի հիմքի հաստությանը , նեղ հիմքը վկայում է հասած ձմերուկի մասին։
Հնչողություն
Հասած ձմերուկը պետք է անդրադարձնի ձայնը։ Դա այն պատճառով է, որ հասած ձմերուկի պտղամիսը միկրոդատարկություններ ունի։ Սակայն պետք է հիշել, որ այդ ձևով պտուղը ստուգելն ունիվերսալ չէ, քանի որ հարվածի ժամանակ խուլ ձայն կարող է ունենալ նաև գերհասուն ձմերուկը։ Պտղի հասունությունը ստուգելու համար վերցրեք այն մի ձեռքով, իսկ մյուսով կարծես ապտակեք ձմերուկի կողային հատվածին։ Եթե զգացիք ցնցում երկրորդ ձեռքում, ապա այն հասած է։ Ստուգելու մյուս տարբերակը ձմերուկը երկու կողմերից սեղմելն է, որի ժամանակ բնորոշ ճռթոց կլսեք։
Չափ
Պետք չէ կարծել, որ ձմերուկի չափը դրա լավ որակի հստակ ցուցանիշ է։ Սկզբունքերոն մարդիկ նախընտրում են միջին չափի ձմերուկներ։ Թեև շատ փոքրիկ, 10 կգ–անոց ձմերուկները միշտ չէ, որ նիտրատներով են «կերակրվել»։ Գոյություն ունեն այդպիսի տեսակներ։ Բայց ավելի լավ է գնել միջին չափի ձմերուկներ, բացի այդ, դրանք ավելի հեշտ է պահել։ -0-