Առաջին հայացքից բոլոր հեծանիվները կազմված են ղեկից և երկու անիվից: Սակայն այնպիսի բնութագրիչները, ինչպիսիք են քաշը, արագությունը, անցողունակությունը, հենոցի և ղեկի երկրաչափությունը, անիվների մեծությունը և հաստությունը, ինչպես նաև ընթացամասի կոմպլեկտավորումը, որոշում են հեծանիվի մասնագիտական որակավորումը. սրընթաց երթ հարթ ասֆալտով, ցատկեր և հնարքներ, երթ բարդ տեղանքով, հարմարավետ զբոսանք հեծանիվով այգում կամ երթ քաղաքից դուրս: Ինչպես խորհուրդ են տալիս
Bianchi խորհրդատուները, եթե որոշել եք զբոսնել լեռնային արահետներով, ապա ընտրեք
լեռնային հեծանիվ:
Այն բնութագրվում է ավելի մեծ անցողունակությամբ, նրանով կարելի է մեկնել ցանկացած վայր: Ճիշտ է` այն լուրջ թերություն ունի` ցածր արագությունը, այս տեսակի հեծանիվը հարմար չէ արագ երթի համար: Քաղաքում քշելու համար լեռնային հեծանիվ գնելիս հարկավոր է ուշադրություն դարձնել տվյալ տեսակի հեծանիվների մի քանի առանձնահատկությունների վրա.
- լեռնային հեծանիվների նստադիրքը սպորտային է, այսինքն` նստած ժամանակ մարդու մեջքը կլինի փոքր-ինչ կորացած, ձեռքերը` ձգած;
- լեռնային հեծանիվների անվադողերը հիմնականում պաշտպանված են ցեխից (ատամնավոր են), այդ իսկ պատճառով ասֆալտով ընթանալիս դուք կզգաք թեթև թրթռոց և աղմուկ, ինչպես նաև ավելի շատ ջանք կգործադրեք շարժման ժամանակ, քան նմանատիպ բնութագրիչներ և հարթ անվադողեր ունեցող քաղաքային հեծանիվի տերը:
Եթե սիրում եք արագ ընթանալ, ուշադրություն դարձրեք
խճուղային մոդելներին` հեծանիվների ամենաարագ դասին:
Թեթև և սրընթաց` խճուղային հեծանիվները նախատեսված են շատ լավ ծածկ ունեցող ճանապարհների համար և կարող են մեծ արագություն զարգացնել` շնորհիվ նեղ անվադողերի, բարակ և թեթև կմախքի: Սակայն, վերջիններս բացարձակապես նախատեսված չեն բարդ տեղանքով երթևեկելու համար: Եթե դուք նման հեծանվով անտառ մտնեք, ապա քշելը շատ բարդ կլինի, իսկ ճանապարհի բացակայության դեպքում ընդհանրապես չեք կարողանա: Խճուղային հեծանվի առանձնահատկություններն են թեթևությունը, ամուր հենոցը, խոյի եղջյուրներ հիշեցնող կոր ղեկը։
Եթե նախընտրում եք երթևեկել ասֆալտապատ ճանապարհով, ձեզ համար ավելի հարմար կլինեն
քաղաքային հեծանիվները: Եթե ձեզ համար էական չեն մեծ արագությունը կամ ռեկորդները, իսկ երթևեկել պատրաստվում եք ասֆալտով կամ լավ բնահողով, դա ձեր հեծանիվն է: Քաղաքային հեծանիվների առավելությունները շատ են.
- լայն տեսականի` ցանկացած կարիքների համար` թեթև ծալվող հեծանիվներից մինչև
վսեմ հեծանիվներ: Դրանք հարմարավետ են երթևեկության համար. նստադիրքը այնպիսին է, որ մեջքը չհոգնի, նստատեղը փափուկ է, ղեկի համար կան հատուկ բռնակներ, անվտանգ ոտնակներ, հարթ անվադողեր, ինչի շնորհիվ հեծանիվը հոյակապ ընթանում է և տնտեսում ձեր ուժերը:
Էքստրիմի սիրահա՞ր եք: Ձեզ չեն հրապուրում հեռավոր տարածությունները, սակայն դուք ցանկանում եք ապշեցուցիչ հնարքներ յուրացնել հեծանվի վրա, տարատեսակ «ֆիշկաներ» իրականացնել քաղաքում աստիճանների և ճաղաշարերի վրա: Ցանկանո՞ւմ եք ցնցել շրջապատին: Եթե այո, ապա ձեզ հարկավոր են hardtail-եր: Ողջ աշխարհի էքստրեմալները նաև շատ սիրում են BMX` սպորտային հեծանիվներ բարձր ղեկով, որոնք նախատեսված են ցատկերի և արհեստական արգելքների հաղթահարման համար:
Էլեկտրահեծանիվները, որոնք, ի տարբերություն սովորական հեծանիվների, օժտված են էլեկտրական շարժիչով, հարմար կլինեն նույնիսկ սկսնակների համար: Այսպիսի հեծանվով առանց էական ջանքերի նույնիսկ սկսնակը կարող է հաղթահարել վերելք դեպի լեռ և զարգացնել մինչև 50 կմ/ժ արագություն:
Հեծանիվի արդյունաբերությունը չի մոռացել նրա գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին` կանանց համար առաջարկելով
կանացի հեծանիվներ: Վերջիններս հայտնի են դեռևս այն ժամանակներից, երբ կանայք կրում էին միայն զգեստներ և կիսաշրջազգեստներ: Հարմարավետության համար հեծանիվի որոշ արտադրողներ հենոցի վերևի խողովակն ավելի ցածր էին տեղադրում կամ թողնում էին միայն ստորին խողովակը:
Սակայն երբ ժամանակակից կանայք առօրյա կյանքում կիսաշրջազգեստը փոխարինեցին տաբատով, ընկերությունների մեծ մասը հրաժարվեց կանացի մոդելներից. շատ ապրանքատեսակներ արտադրում են ունիսեքս հեծանիվներ:
Երեխաների և դեռահասների համար նախատեսված հեծանիվների աշխարհը ևս շատ բազմազան է։ Հեծանիվը, թերևս, երեխաների առաջին «տրանսպորտային» միջոցն է։ Հիմնական աստիճանավորումը ձևավորվում է ըստ երեխայի տարիքի և հասակի` ամենափոքր 12" դյույմանոց անիվներից մինչև դեռահասների համար նախատեսված 24" դյույմանով անիվներ։ Հատկանշական է, որ ավելի պահանջկոտ դեռահասների հեծանիվները կարող են լինել լեռների համար նախատեսված հեծանիվի կամ գեղեցիկ կրուիզերի փոքրիկ նմանակը։