Ինչպե՞ս չհայտնվել ֆինանսական ծուղակում

Ինչի՞ց ենք դժգոհում

Հայաստանի բազմաթիվ բնակիչներ, այսպես թե այնպես, բախվում են որոշակի դժվարությունների հետ` ֆինանսական կառույցների հետ շփվելիս և երբեմն հայտնվում տհաճ իրավիճակում, որին ստիպված են լինում լուծում տալ դատարաններում։ Հայաստանի քաղաքացիներն ամենից հաճախ դժգոհում են ապահովագրական ընկերություններից և ֆինանսավարկային կազմակերպություններից։ Ծագող վեճերն առավել անցավ լուծելու համար Հայաստանում ութ տարի առաջ ստեղծվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը։ Գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության ընթերցողներին մի քանի խորհուրդներ է տվել ֆինանսական գրագիտության մասին։ Ի դեպ, գրասենյակի աշխատանքի ընթացքում, 2009 թ.–ից մինչ օրս, քաղաքացիները ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացրել են 18 310 բողոք, միաժամանակ փոխհատուցման գումարը հասել է մոտ 1 մլրդ դրամի։

Пируз Саркисян - офис финансового омбудсмена празднует 8-летие

Խորհուրդ առաջին. Ինչպե՞ս վարվել ԱՊՊԱ պատահարի դեպքում

Ցավոք, վարորդներից ոչ ոք երաշխավորված չէ ՃՏՊ–ից, և պատահական չէ, որ ֆինանսական հաշտարարի գրասենյակում ստացվող ապահովագրական ոլորտի բողոքների ամենամեծ տեսակարար կշիռը (մոտ 70 տոկոս) բաժին է հասնում ԱՊՊԱ պայմանագրերին։ Բողոքները հիմնականում վերաբերում են վնասի դիմաց նախատեսված փոխհատուցման չափի հետ անհամաձայնությանը, փոխհատուցումների չվճարման դեպքերին, ապահովագրական ընկերության կողմից հետընթացի հետ կապված անհամաձայնությանը։

ԱՊՊԱ-ի հիմնական կանոններից մեկն այն է, որ ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն նորոգել ավտոմեքենան, եթե միջադեպ է տեղի ունեցել: Նախևառաջ, հարկավոր է լուծել ապահովագրողի հետ խնդիրները: Փոխհատուցումների պայմանների հետ անհամաձայնության կամ այլ խնդիրների առաջացման դեպքում պետք է դիմել Ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որտեղ կարելի է ստեղծված իրավիճակից դուրս գալու հետ կապված խորհրդակցություն ստանալ:

Ի գիտություն վարորդների` 2017 թ.-ի ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում ԱՊՊԱ-ում կատարված փոփոխությունները, ուստի խորհուրդ է տրվում դրանք մանրամասն ուսումնասիրել:


страхование, ОСАГО

Խորհուրդ երկրորդ. Ինչպե՞ս ճիշտ գումար փոխառել բանկերից:

Վարկառուների համար ամենակարևոր խորհուրդը հետևյալն է` ոչ մի դեպքում այլ այլ անձանց անունով վարկ չվերցնել: Խնդիրն այն է, որ որոշ ֆիզիկական անձինք համաձայնում են իրենց անունով այլ անձի համար վարկ վերցնել գույքի կամ կենցաղային տեխնիկայի գնման նպատակով: Ընդ որում, վերջինները խոստանում են, որ վարկի մարման բոլոր վճարումները կվերցնեն իրենց վրա, իսկ վարկառուն ոչինիչ չի վճարելու: Արդյունքում պարզվում է, որ վճարումներ չեն իրականացում, իսկ խաբեության զոհերը հայտնվում են դժվար վիճակում և հայտնվում պարտատերերի «սև ցուցակում»:

Մի բան էլ: Պարտադիր կերպով և շատ ուշադիր հարկավոր է մինչև ստորագրելը ընթերցել պայմանագրերը, քանի որ շատ կարևոր տեղեկատվությունը կարող է լինել ոչ առաջին էջին կամ ավելի մանր շրիֆտով:

экономия, сбережения, финансы


Խորհուրդ երրորդ. Ինչպե՞ս չդառնալ խաբեբաների զոհը համացանցում:

Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հաճախ բողոքներ է ստանում քաղաքացիներից, ովքեր դարձել են խարդախ սխեմաների զոհ: Այդպիսի անձինք համացանցով ստանում էին գրավիչ առաջարկներ, մասնավորապես, ձեռք բերել ավտոմեքենա, վարձակալել կամ գնել անշարժ գույք արտասահմանում շատ ցածր գներով:

Խաբեբաների զոհը չդառնալու և բավական խոշոր գումար չկորցնելու համար հարկավոր է խուսափել ինտերնետ կայքերով անծանոթ մարդկանց հետ առցանց գործարքներ իրականացնելուց: Ինտերնետ գործարքների ժամանակ դուք տրամադրում եք ձեր քարտի տվյալները, որոնք հետագայում կարող են օգտագործվել խաբեբաների կողմից և հանգեցնել լուրջ ֆինանսական խնդիրների:

хакер

Խորհուրդ չորրորդ: Ինչպե՞ս անվտանգ գումար ուղարկել:

Անձնական փոխանցումների համակարգից ավելի լավ է օգտվել անձնական նպատակով ոչ մեծ գումարներ փոխանցելու համար: Շատ կարևոր է փոխանցումների համակարգից երբեք չօգտվել խոշոր գնումների դիմաց վճարում անելու նպատակով:

Ամեն դեպքում, ցանկացած առևտրային գործարք իրականացնելիս հարկավոր է խելամիտ գործել, չշտապել որոշումներ կայացնելիս, եթե կասկածում եք` ավելի լավ է խարհրդակցել մասնագետների հետ: Ձեր կրած վնասը կարող է փոխհատուցվել, սակայն ոչ ոք չի վերադարձնի կորցրած ժամանակը և նյարդերը:

Денежные трансферты переводы.jpg