Հայաստանն ընդդեմ «Մոնսանտոյի». ինչու՞ է պետք խուսափել ԳՄՕ–ից

Ի՞նչ է ԳՄՕ–ն

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ` օրգանիզմ, որի գենոտիպն արհեստականորեն փոխվել է գենետիկական ինժեներիայի մեթոդների օգնությամբ, այդ թվում` բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմերի։ Ավելի պարզ ասած` սա ոչ լիարժեք բնական արտադրանք է, որն աճեցված է արհեստականորեն։ Օրինակ, ամբողջ ձմեռ խանութում պահվող խնձորներ, որոնք գարնանը և ամռանը չեն փչանում, ինչի նպատակով նման ապրանքի գենոտիպի մեջ են մտցնում ևս մեկ հավելյալ գեն (օտարածին)։ Օրինակ, ցորենը «խաչասերում են» կարիճի հետ, ինչը դրան չորադիմացկուն է դարձնում, իսկ տափակաձկան գեներով լոլիկները չեն վախենում ցրտերից։

ГМО

Ինչի՞ համար է պետք ԳՄՕ–ն

ԳՄՕ–ի աճեցման նպատակն ի սկզբանե եղել է տարբեր բույսերի բերքատվության ավելացումը, անբարենպաստ գործոնների նկատմամբ (սննդարար նյութերի պակաս, երաշտ) նրանց դիմացկունության բարձրացումը, վիրուսակայունությունն ավելացնելը, գրավչության կորուստը մակաբույծ միջատների համար։

Այլ խոսքերով, գիտնականները ցանկանում էին բույսեր աճեցնել, որոնք նվազագույն ծախսերի դեպքում կարող էին մեծ բերք տալ և լուծել, այդպիսով, պարենային հարցը։ Այդ հարցն այսօր սուր է դրված աշխարհի շատ երկրներում։ Աշխարհում ԳՄՕ–ի նկատմամբ որոշակի նորմեր գոյություն ունեն։ Մասնավորապես, Ճապոնիայում մոդիֆակացված գենի պարունակության միայն 5 տոկոսն է թույլատրվում։ ԱՄՆ–ում այդ ցուցանիշը մի քիչ բարձր է` 10 տոկոս։

Եվրոպայում դժվար կլինի ԳՄՕ պարունակող ապրանք գտնել, քանի որ դրանք արգելված են։ ԱՄՆ–ում սոյայի, եգիպտացորենի և բամբակի 90 տոկոսը մոդիֆիկացված տեսակներեն։ Համարյա բոլոր ցանքատարածքները, որոնք աշխարհում տրված են ԳՄՕ–ին, գտնվում են Նոր Աշխարհում։ Ֆրանսիացիները և գերմանացիները չեն վստահում մոդիֆիկացված ապրանքներին։

ГМО

Pro et contra?

Աշխարհում բազմաթիվ հետազոտումներ են անցկացվել ԳՄՕ–ի օգտակարության կամ վնասների մասին, սակայն գիտնականներն այդպես էլ կոնսենսուսի չեն հասել այս հարցում։ Բազմաթիվ ապացույցներ կան ինչպես հօգուտ, այնպես էլ գետետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմի օգտագործման վերաբերյալ։ ԳՄՕ–ի օգտակար հատկանիշների թվում են` համը, ԳՄՕ պարունակող ապրանքը երկար ժամանակ թարմ է մնում, ինչը թույլ է տալիս լուծել հեռավոր շրջաններ մատակարարելու հարցը, ինչպես նաև բարելավված քիմիական բաղադրություն, ինչի շնորհիվ ապրանքներից շատերը կարելի է օգտագործել որպես դեղորայք։

Օրինակ, գոյություն ունի բրնձի հատուկ տեսակ` ոսկե, որում բրիտանացի գիտնականների շնորհիվ մոտ 20 անգամ ավելածված է վիտամին «A»–ի պարունակությունը, ինչը թույլ է տալիս պայքարել հիպովիտամինոզ А–ի դեմ, որն այդքան տարածված է զարգացող երկրներում։ Բացի դրանից, ԳՄՕ–ն թույլ է տալիս որակական մեծ բերք ստանալ առանց քիմիական պարարտանյութերի օգտագործման, բույսերի պաշտպնության միջոցներ, ինչը հանգեցնում է այդ ապրանքների էժանացմանը և նրանց պահպանման ժամկետի երկարացմանը։

Դրանք արագացնում են նաև բույսերի և կենդանի օրգանիզմների աճը, ինչի հաշվին, ինչպես նշում են ԳՄՕ–ի կողմնակիցները, կարելի է լուծել սովի խնդիրը։

Սննդի մեջ նմանատիպ մթերքների օգտագործման թերություններից է անկանխատեսելի էֆեկտը (կարտոֆիլ ձնծաղկի գենոտիպով, որը վնասատուների նկատմամբ կայուն է, հագեցած է բուսական լեկտիններով, որոնք անբարենպաստ ազդեցություն են գործում իմունիտետի, երիկամների, լյարդի, աղիների վրա)։ Բացասական այլ գործոնների թվում են` բնական միջավայրում բույսերի ԳՄՕ–ների ներթափանցման միջոցով էկոլոգիական աղետի առաջացումը, ալերգիկ ռեակցիաները մարդկանց մոտ, ինչպես նաև այն փաստը, որ ԳՄՕ սննդամթերքի մշտական օգտագործումը հանգեցնում է հակաբիոտիկների ազդեցության նկատմամբ կայուն ռեակցիայի, իսկ դա նշանակում է, որ ճգնաժամային իրավիճակում, երբ անհրաժեշտ է հակաբիոտիկների ընդունում, դրանք կարող են պարզապես չազդել և չկայունացնել մարդու վիճակը։ Միաժամանակ, գիտնականները ԳՄՕ–ի ամենագլխավոր կողմնակի ազդեցություններից մեկը համարում են դրա ոչ բարենպաստ ազդեցությունը հաջորդ սերնդի վրա։

ГМО

Ինչպե՞ս տարբերակել ԳՄՕ–ն անզեն աչքով

Հարկ է միանգամից նշել, որ ԳՄՕ–ի առկայությունը սննդամթերքում ստուգելն այդքան էլ դյուրին չէ։ Հնարավոր չէ այն զգալ հոտով կամ ըստ համի։ Այնուամենայնիվ, կան որոշ հատկանիշներ, որոնց արժե ուշադրություն դարձնել այս կամ այն մթերքի գնման ժամանակ։ Մասնավորապես, ընտրելիս պետք չէ նախընտրությունը տալ իդեալական մթերքներին, պետք է կարդալ սննդամթերքի կազմը (եթե հիմքում կա ասպարտամ, մոդիֆիկացված օսլա, բուսական սպիտակուց, ապա, ամենայն հավանականությամբ, սննդամթերքը ԳՄՕ է պարունակում)։

Հացաբուլկեղեն գնելիս պետք է խուսափել «ալյուրի բարելավիչներից», «խմորի ներծծիչներից», քանի որ ԳՄՕ են։ Հարկ է նաև ուշադրություն դարձնել արտահանող երկրին։ Միաժամանակ բազմաթիվ երկրներ պահանջ են ներկայացնում ԳՄՕ արտադրանքի պիտակների վրա պարտադիր նշման պահանջը։ Ընդհանուր առմամբ, եթե մթերքի արտաքին տեսքի կամ կազմի ուսումնասիրման ժամանակ գոնե նվազագույն կասկածներ են հայտնվում, ավելի լավ է` չվերցնել այն կամ ընտրել անալոգը։

ГМО

ԳՄՕ–ն արդեն շրջապատում է մեզ. ԳՄՕ մթերքների «սև ցուցակը»

Չնայած բազմաթիվ սահմանափակումներին, գոյություն ունեն մթերքներ, որոնք արդեն պարունակում են ԳՄՕ, կամ դրանց մեջ ավելի դյուրին է ներարկել ԳՄՕ։ Օրինակ, հանգիստ կարելի է «խաչասերել» են ենթարկվում այնպիսի սննդամթերքներ, ինչպիսիք են սոյան, որը մտնում է երշիկեղենի, լեցիտինի, տոֆու պանրի, չոր կաթի, սոյայի սոուսի և նույնիսկ անուշեղենի և շոկոլադի բաղարդության մեջ։

Այդ իսկ պատճառով շոկոլադ գնելուց առաջ պետք է ստուգել, թե ինչից է այն պատրաստած` սոյայից, թե կակաոյից։ Դյուրին է ենթարկվում մոդիֆիկացման նաև հնդկացորենը (հում և պահածոյացված, հնդկացորենի ալյուրի, հացի, թխվածքաբլիթների, չորահացերի կազմում), կարտոֆիլը (ինքը` բանջարեղենը, դրա օսլայի օգտագործումը մսամթերքում, մրգախյուսերում, տոմատի մածուկներում, հրուշակեղենում), բրինձը (ինչպես նաև բրնձի ալյուրի, պատրաստի նախաճաշեռրի, թխվածքեղենի կազմում), բազուկը։ Ոչ պակաս ԳՄՕ են պարունակում լոլիկները, դդմիկները, ճարճատուկը, պապայան։

Եթե խոսենք պատրաստի սննդամթերքների մասին, ապա ամենից շատ ԳՄՕ է պարունակում երշիկեղենը, մսային կիսաֆաբրիկատները, պաղպաղակը, չիպսերը, սուոսները, արագ պատրաստման սննդամթերքը։

Միաժամանակ, կան մթերքներ, որոնք գործնականորեն հնարավոր չէ միացնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների հետ։ Օրինակ, հնդկաձավարը, որը հանգիստ կարելի է օգտագործել սննդի մեջ։ Հարկ է նաև հիշել, որ դա չի նշանակում, թե բոլոր մթերքներն են պարունակում ԳՄՕ, ամեն ինչ կախված է արտադրողից և նրա բարեխղճությունից։ Թեև փաթեթավորումների վրա առկա է «առանց ԳՄՕ» նշումը, դրան 100 տոկոսով հավատալ չի կարելի։ Քանի որ ժամանակակից փորձաքննություններն ապացուցում են, որ նույնիսկ այդպիսի գրառումներով մթերքներում են հանդիպում գենային ինժեներիայի օրգանիզմներ։
ГМО

«Մոնսանտո՞», թե՞ «Մոն–Սատանա» Հայաստանում

Հայաստանում նոյեմբերի 1–ին ԱՄՆ դեսպանության կազմակերպած ֆրանչայզինգի, վերականգնվող էներգետիկայի և լեռնահանքային արդյունաբերության ներկայացման բիզնես ֆորումին ներկայացվել է աշխարհում հայտնի Monsanto ընկերությունը, որը զբաղվում է ԳՄՕ սերմերի և պարարտանյութերի իրացմամբ։ ԱՄՆ դեսպանությունը դրա ներկայացումը բացատրել է Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանն օժանդակելու փորձով։ Միաժամանակ, Monsanto–ում նշել են, որ դիտարկում են Հայաստանը որպես բանջարեղենաբուծության ներուժ ունեցող երկիր։

Այս ամենն արժանացավ հայ հասարակության կտրուկ քննադատության, հատկապես այն փաստի ֆոնին, որ ագրարային ոլորտի պաշտոնական դիրքորոշումը հիմնվում է օրգանական արտադրանքի արտադրության վրա։ Monsanto ընկերությունը հիմնադրվել է դեռևս 1901 թ.–ին և զբաղվել է հիմնականում քիմիական արդյունաբերությամբ։ Սակայն ընկերությունը դարձել է հայտնի և սկսել է գումարներ վաստակել այն բանից հետո, երբ 1980–ականներին սկսել է մշակել ԳՄՕ–պրոդուկտներ և մարդկության պատմության մեջ առաջին անգամ իրականացրել է ԳՄՕ–ի դաշտային փորձարկումներ։ Այնուհետև Monsanto–ն վաճառել է իր քիմիական ակտիվների մեծ մասն ու դարձել, ըստ էության, բիոտեխնոլոգիական ընկերություն։ Ընկերության զուտ շահույթը չի նվազում 2 մլրդ դոլարից։

ГМО

Սովորական էքսպանսիա

Հայ բնապահպաններն ահազանգում են։ Նրանց մտահոգում է բերրիության խնդիրը, գյուղատնտեսական խնդիրների համար պիտանի հողի քիչ քանակը, ինչպես նաև սերմնաբուծության զարգացումը։ Խնդիրն այն է, որ ինչպես հայտնի է, ԳՄՕ–հատիկավորներով սերմանած հողերում այլևս ոչինչ և երբեք չի աճում, ԳՄՕ–հատիկավորներից բացի։ Դա կապված է այն հանգամանքի հետ, որ հերբիցիդների նկատմամբ կայուն սորտերի վրա պարարտանյութերը չեն ազդում։ Բացի այդ, ԳՄՕ–բույսերը կարող են դուրս մղել իր տեսակի այլ սորտերն ու անգամ էնդեմիկ բույսերը, որոնք չունեն հակամարմիններ տարբեր հիվանդությունների դեմ։ Այսինքն, եթե իրար կողք գտնվող երկու հողատարածքներում տնկվի ԳՄՕ տեսակի ցորեն և սովորական ցորեն, ապա կա ռիսկ, որ մոդիֆիկացված ցորենը դուրս կմղի սովորականին։ Հրաժարվելով սեփական ցանքատարածքային ֆոնդերից և անցնելով միայն ԳՄՕ–սերմերի, հատկապես` մեկանգամյա օգտագործման, պետությունը վաղ թե ուշ կհայտնվի ԳՄՕ–բույսերի սերմային ֆոնդերից պարենային կախվածության մեջ։

ГМО

Ի՞նչ ցույց կտա դիտարկումը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն արդեն ձեռնարկել է որոշակի միջոցներ. ստեղծվել է Գյուղատնտեսության, Բնապահպանության և առողջապահության նախարարությունների, հասարակական հատվածի ներկայացուցիչների հանձնաժողով, որը կզբաղվի Հայաստանի ագրարային ոլորտում տրանսգենային տեխնոլոգիաների հարցի ուսումնասիրմամբ։ Մասնավորապես, գերատեսչությունը մտադիր է օրենսդրորեն կարգավորել ագրարային ոլորտում տրանսգենային տեխնոլոգիաների կիրառման բնագավառի բացթողումները, ինչպես նաև նախատեսել ԳՄՕ–արտադրանքի պարտադիր պիտակավորման օրենսդրական ակտեր` որպես ռազմավարական ուղղություն ամրագրելով օրգանական գյուղատնտեսության զարգացումը։

Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր հերթին նախատեսում է ուսումնասիրել մրգի և բանջարեղենի հայկական շուկան դրանցում ԳՄՕ–ների պարունակությունը ստուգելու նպատակով` հաշվի առնելով նախատոնական ամիսներին մրգի և բանջարեղենի վաճառքի աճը։ Ուսումնասիրության շրջանակում կստուգվի 500 անուն ապրանք։ Միաժամանակ ծառայությունից նշում են, որ իրականացնում են ուսումնասիրություններ սեփական լիազորությունների շրջանակում և կանոնավոր կերպով մոնիտորինգի են ենթարկում շուկայի շրջանառությունը, մթերքի ծագման երկիրն ու անվտանգությունը։ Այդ տվյալների համաձայն` Հայաստանում Monsanto ընկերությունից ցորենի ներկրումն այսօր չի գերազանցում ներկրման ընդհանուր ծավալի 1%–ը։ Միաժամանակ, կարգավորիչը 2018 թ.–ին նախատեսում է իրականացնել բուսական ծագման ապրանքներում պեստիցիդների, նիտրատների և ԳՄՕ–ների օգտագործման մակարդակի դիտարկմանը վերաբերող մասշտաբային ծրագրեր, ինչը թույլ կտա ստանալ շուկայում տիրող իրավիճակի ամբողջական պատկերը։

ГМО квадратные апельсины

ԳՄՕ–ն վերահսկողության տա՞կ է

Հայաստանում սննդամթերքի անվտանգության օրենքով նախատեսված է, որ սննդամթերքի վրա պետք է հատուկ պիտակ փակցվի ԳՄՕ–ի առկայության մասին։ Բացի այդ, Հայաստանը ԵՏՄ–ի անդամակցության շրջանակում, Մաքսային միության կանոնակարգի համաձայն, պարտավոր է պիտակավորել արտադրանքը ԳՄՕ–ի առկայության դեպքում։ Նախատեսվում էր, որ արդեն 2017 թ.–ից «ԳՄՕ» տեսքով լրացուցիչ պիտակ կհայտնվի գենային ինժեներիայի օգնությամբ արտադրված բոլոր մթերքների վրա, սակայն այդ նորմատիվի ներդրումը ձգձգվում է։ Գործող կանոններով, ԳՄՕ–ի առկայության պիտակը դրվում է այն արտադրանքի վրա, որում մոդիֆիկացված օրգանիզմների զանգվածային մասնաբաժինը գերազանցում է 0,9%–ը։ Միաժամանակ, ԳՄՕ–ի օգտագործման մասին տեքստը պետք է տպված լինի բաղադրիչների ցանկի տառատեսակի չափով։–0–

ГМО