Մայրերն առայժմ տարակուսանքի մեջ են, քանի որ նրանցից շատերին օրինագծի դրույթներն առայժմ այդքան էլ հասկանալի չեն։ Օրինակ, թե ով է պատասխանատու լինելու պայմանագրի ստորագրման համար, որ մարմինն է հանդես գալու որպես ոլորտի կարգավորիչ, ով է վերահսկելու պայմանագրի կատարումը, արդյո՞ք, դրա ստորագրումը պարտադիր բնույթ է կրելու, ծրագրվում է, արդյո՞ք, այս դայակների տվյալների բազա։
Մի քանի մայրեր «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում նշեցին, որ պատրաստ են օգտվել դայակի ծառայություններից, սակայն մեծ է այստեղ նրա անձի, կրթության, բժշկական ապահովագրության, աշխատանքային փորձի դերը։ Պարզ չէ նաև, թե ինչ դեր է խաղալու այս ամենում պետությունը, բացի ֆինանսավորումից։ Արդյո՞ք, անցկացվելու է դայակների ատեստատավորում, ստուգվելու՞ է նրանց փորձը, խորհուրդ տալու, թե ում դիմել, ինչպես նաև նրանց հետ որակավորման բարձրացման դասընթացներ անցկացնելու, սովորեցնելու երեխաների հետ աշխատանքի և դաստիարակության մեթոդիկա։ Այսօրվա դրությամբ ծնողներն իրենք են տեղեկություններ հավաքում դայակի մասին, իսկ լավ դայակը հաճախ ընտանիք է գալիս լավ ծանոթների խորհրդով։
Կան մայրեր, ովքեր առհասարակ չեն ուզում գլուխ դնել այդ բոլոր բյուրոկրատական քաշքշուկների հետ։ Ինչպես նշում են ոմանք, նման ծառայությունից, ամենայն հավանականությամբ, կօգտվեն նրանք, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ դայակ վարձել։
