Ես կճանաչեմ այն բույրով...
«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը այցելել է նաև սուրճի մասնագիտացված խանութներ՝ պարզելու համար, թե որն է սուրճ ընտրելու ճիշտ ձևը:
Պարզվեց, որ սուրճի թարմությունը կարելի է որոշել հոտով: Եթե սուրճը վաղուց է բովվել, դա կարելի է միանգամից հասկանալ, քանի որ հատիկները յուղ են պարունակում, որը անհետանում է բովելիս: Կծված հոտը միանգամից «կմատնի» ոչ թարմ սուրճը: Տեսքով դա պարզել հնարավոր չէ:
Փորձագետները ևս մեկ անգամ հիշեցրին, որ տարբերությունը թարմ բոված և թարմ աղացած սուրճի և խանութում ծրարած սուրճի միջև նույնն է, ինչ տուփով ապուրի և տանը պատրաստված ապուրի միջև:

Նույնիսկ եթե ժամանակ չկա սուրճն ինքնուրույն բովելու և աղալու, ցանկալի է այն ձեռք բերել հատուկ մասնագիտացված խանութներից, աղալ անմիջապես գնելուց հետո և ձեռք բերել փոքր չափաբաժիններով՝ հնարավորինս թարմ օգտագործելու համար: