Ամեն օր ջուր խմելու 9 պատճառ

Ջուրն ամբողջ օրգանիզմի առողջության հիմքն է

Մարդու օրգանիզմը մոտ 80 տոկոսով կազմված է ջրից: Օրգանիզմում ջրի պակասը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Ջուրն անընդհատ դուրս է գալիս մարդու օրգանիզմից երիկամների, քրտնագեղձերի, շնչառության և աղիների միջոցով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անընդհատ լրացնել դրա պաշարները: Ջուրը բոլոր հիմնական օրգանների լիարժեք գործունեությունն ապահովող հիմնական տարրն է: Հարկավոր է ամեն օր հետևել օգտագործվող հեղուհի քանակին` ջրազրկումից խուսափելու համար: Մաքուր և թարմ ջուրը կօգնի ապահովագրել օրգանիզմը հոդերում ցավային զգացումներից, գլխացավերից, պաշտպանել տարատեսակ հիվանդությունների զարգացումից:

вода, питье

Օրգանիզմի մաքրում

Ջուրը հոյակապ մաքրում է թունանյութերից և ազատում է փորկապությունից: Ընդ որում, ջուրն օգնում է պայքարել շատակերության դեմ և ճնշում է ախորժակը`չվնասելով առողջությանը: Օրինակ, ուտելուց կես ժամ առաջ մեկ բաժակ մաքուր ջուր ըմպելու սովորությունն օգտակար է մարսողության համար:

лимон, вода

Ջուրն արագացնում է նյութափոխանակությունը

Ջուրը բարելավում է նյութափոխանակությունը` նպաստելով ավելորղ ճարպի այրմանը: Ընդ որում, ջրի անվաբարարությունը կարող է հանգեցնել օրգանիզմում հեղուկի կուտակման (որպես պաշար, ինչը կարող է այտուցներ առաջացնել):

диета

Նիհարելու օգնական

Ջուրն ավելորդ քաշի դեմ պայքարի ամենալավ գործիքներից է, նախևառաջ, որովհետև մենք հաճախ ջրի փոխարեն ըմպում ենք բարձր կալորիականություն ունեցող ըմպելիքներ, ինչպիսիք են կոկա կոլան, հյութը, ալկոհոլը:

Բացի այդ, ջուրը լավ ճնշում, է ախորժակը, չէ որ մենք հաճախ կարծում ենք, որ քաղցած ենք, բայց իրականում ծարավ ենք: Ջուրը ճարպեր, կալորիաներ, ածխաջրեր, շաքար չի պարունակում: Օրգանիզմին նիհարել օգնելու համար հարկավոր է շատ ջուր խմել:

Фигура, талия, диета,

Սպորտ և ջուր. առանձին ոչ մի տեղ

Ջրազրկումը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ սպորտով զբաղվելու դեպքում, քանի որ ընդհանուր հոգնածության պատճառով կարող եք չդիմանալ ֆիզիկական վարժություններին, ինչը կարող է վնասվածքների պատճառ դառնալ։ Խմելով մարզումից առաջ երկու բաժակ մաքուր, թույլ հիմնային ջուր` դուք ձեզ կապահովեք էներգիայով և կպահպանեք առողջությունը։

бег, спорт, здоровье

Ջուրը նվազեցնում է սրտի հիվանդությունների հավանականությունը

Բավականաչափ քանակությամբ ջրի օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը: 2002 թ.-ին American Journal of Epidemiology ամսագրում հրապարակված վեցամյա հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ, ովքեր օրը հինգ բաժակից ավելի ջուր են խմում, սրտի կաթվածից մահանալու հավանականությունը 41 տոկոսով քիչ է, քան երկու բաժակից քիչ խմող մարդկանց մոտ:

сердце

Ջուրը նպաստում է մաշկի առողջացմանը

Ջրի օգտագործումը օգնում է մաքրել մաշկը, և ջուր խմող մարդիկ ուղղակի փայլում են առողջությամբ: Իհարկե, դա մի գիշերվա ընթացքում տեղի չի ունենում, սակայն մեկ շաբաթ ճիշտ քանակի ջուր օգտագործելը դրական ազդեցություն կգործի մաշկի վրա։

уход за кожей, маска

Քաղցկեղի դեմ պայքարի օգնական

Ապացուցված է, որ անհրաժեշտ քանակի ջրի օգտագործումը նվազեցնում է հաստ աղու քաղցկեղի առաջացումը 45 տոկոսով, իսկ միզապարկի քաղցկեցի հավանականությունը` 50 տոկոսով: Բացի այդ, կա կարծիք, որ ջուր խմելու սովորույթը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը:

онкология, болезнь, метастаз

Որքա՞ն ջուր է պետք խմել

Հաճախ է հարց ծագում, թե որքան շատ է պետք ջուր խմել ամեն օր: Ահա պատասխանը. ճիշտ չէ ջուր խմել միայն այն ժամանակ, երբ ծարավի զգացում ունես` այդ պահի դրությամբ դուք արդեն ջրազրկված եք: Հարկավոր է ռեժիմ մշակել. խմել ջուր հենց արթնացաք, մեկ բաժակ սնվելուց մոտ կես ժամ – մեկ ժամ առաջ, մեկ բաժակ սնունդ ընդունելուց մեկ–երկու ժամ անց։ Պարտադիր է ջուր խմել մարզվելուց առաջ և հետո` նույնպես կես ժամ–մեկ ժամ միջակայքով։ Մարզվելու ընթացքում ևս պետք է ջրի բալանսը պահել` վարժությունների մոտեցումների արանքում մեկ–երկու կում անելով։ Դա անհրաժեշտ է նրա համար, որ վերականգնվի մարզման ժամանակ քրտնարտադրության հետ օրգանիզմից դուրս բերվող ջրի պակասը լրացնելու համար։

Աշխատեք այնքան ջուր խմել, որ ծարավի զգացում չունենաք:

Вода в стакане