Վարկային քարտերից օգտվելու խորհուրդներ. ինչպե՞ս օգտվել առավելություններից

Օգտվեք Apple Pay–ից

Apple Pay–ը հարմար վճարային համակարգ է, որի շնորհիվ հնարավոր է վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց անմիջապես հեռախոսով` անհպում վճարումներ ընդունող բոլոր POS տերմինալներում, որտեղ կտեսնեք հետևյալ նշանները`

ардшин

Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում Apple Pay վճարային համակարգին կցել ոչ միայն դեբետային, այլ նաև վարկային քարտերը։ Apple Pay–ն ակտիվացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ardshinbank Mobile Banking, քարտերի ցանկում ընտրել այն քարտը, որը ցանկանում եք կցել Apple Pay–ին, այնուհետև հաջորդ բացվող էջում սեղմել «Ավելացնել Apple Wallet»–ին։ Այնուհետև պետք է ընտրել սարքավորումը, որին ցանկանում եք կցել քարտը (iPhone կամ Apple Watch), ընտրված քարտի տվյալները մուտքագրվում են ինքնաշխատ։ Մնում է միայն ընդունել ընդհանուր դրույթներն ու պայմանները և մուտքագրել վերիֆիկացիոն կոդը։ Այս ամենից հետո դուք կարող եք Apple Pay–ով հեշտությամբ վճարել գնումների դիմաց վարկային քարտի միջոցով:

Պահպանեք անվտանգության հիմնական կանոնները

Չարագործների զոհը չդառնալու համար անհրաժեշտ է հետևել անվտանգության հիմնական կանոններին, որոնք թույլ կտան ապահովագրել վարկային քարտի տվյալները։ Քարտը մի՛ տվեք և դրա տվյալները մի՛ հայտնեք երրորդ անձանց, PIN կոդը մի՛ պահեք քարտի հետ միասին, առցանց գնումներ կատարե՛ք միայն ստուգված կայքերից, տեղեկացրե՛ք բանկին կասկածելի SMS–ների կամ հեռախոսազանգերի դեպքում։ Եթե կորցրել եք քարտը, դիմե՛ք բանկ։

Օգտագործեք վարկային քարտը` որպես շտապ օգնություն

Վարկային քարտը կարող է դառնալ ոչ միայն շահավետ պայմաններով ամենօրյա կամ հազվադեպ խոշոր գնումներ կատարելու հարմար միջոց, այլև` շտապ օգնություն։ Այն կարող է պետք գալ շտապ ու չնախատեսված ծախսերի դեպքում, ինչպիսիք են` կենցաղային տեխնիկայի խափանումը, բուժումը կամ անհետաձգելի ճանապարհորդությունը։

Մարեք պարտքը մինչև արտոնյալ ժամանակահատվածի ավարտը

Վարկային քարտ ձևակերպելուց առաջ մանրամասնորեն ծանոթացեք դրա ձևակերպման և օգտագործման պայմաններին։ Դա կօգնի ընտրել ձեզ համար ամենահարմար վարկային քարտը, որի օգնությամբ դուք կկարողանաք գրագետ ձևավորել սեփական բյուջեն։ Յուրաքանչյուր վարկային քարտ ունի ամսական սպասարկման վճար, որն անհրաժեշտ է վճարել` քարտից օգտվելու համար։ Ամսական մարման պարտադիր գումար չկա: Վարկային քարտն օգտագործելիս քարտապանը պետք է վճարի օգտագործված գումարի և հաշվարկված տոկոսների համար: Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք արտոնյալ ժամանակահատվածին, որի ընթացքում վարկային քարտի օգտագործված գումարները մարելու դեպքում տոկոսներ չեն հաշվարկվում:։ Այդ ժամանակահատվածը կարող է կազմել մի քանի օրից մինչև մի քանի ամիս։ Օրինակ, Արդշինբանկն իր վարկային քարտերով մարման արտոնյալ ժամանակահատված է սահմանում մինչև 25 օրը։

2 ардшин нативка

Օգտվեք վարկային քարտից ճամփորդությունների ժամանակ

Վարկային քարտը հարմար և անփոխարինելի ֆինանսական գործիք է ճամփորդությունների ժամանակ։ Արդշինբանկը պրեմիում քարտի քարտապաններին ներկայացնում է շահավետ առաջարկներ ճամփորդությունների ժամանակ, մասնավորապես, Priority Pass VIP սրահներից օգտվելու առավելություններ 2 անձի համար`անվճար, առանց ճանապարհորդությունների քանակի սահմանափակման։ Բանկի պրեմիում քարտերի քարտապանները նաև կարող են խուսափել օդանավակայաններում գոյացող հերթերից Airport SpeedPass–ի շնորհիվ, ապահովագրվել չվերթի և/կամ բեռի ուշացումից, թռիչքի բացթողումից, ստանալ ապահովագրություն կորցրած բեռի համար, ինչպես նաև անգործունակության դեպքում, անվճար փաթեթավորել ուղեբեռը։

Օգտվեք քեշբեքից

Քեշբեքը թույլ է տալիս վերադարձնել ծախսած միջոցների մի մասը` բոնուսների կամ գումարի տեսքով։ Քեշբեքի օգնությամբ կարելի է ստանալ իրական շահույթ գնումներից և նույնիսկ կուտակել որոշ գումար, սակայն կարևոր է ուշադրություն դարձնել դրա ձևաչափին և ծավալներին։ Շահավետ քեշբեք կարելի է ստանալ Արդշինբանկի վարկային քարտերով, ցանկացած անկանխիկ վճարման դիմաց հետվերադարձը` քեշբեքը, կկազմի 1-2%։

Ի դեպ պետք է հիշել վարկային քարտերով հատուկ առաջարկներից օգտվելու կանոններից մեկը. եթե ունեք գումար և՛ կանխիկ, և՛ վարկային քարտին, ապա նախապատվությունը տվեք վարկային քարտին։ Եկեք ամեն ինչ պարզենք կոնկրետ օրինակով. պատկերացնենք, որ դուք ուզում եք բենզին լցնել։ Ունեք երկու տարբերակ. կարող եք վճարել կանխիկ` չստանալով ոչ մի բոնուս, կամ կարող եք վճարել վարկային քարտով և ստանալ քեշբեք կամ զեղչ։ Վարկային քարտով վճարելիս տվյալ պահին օգտվում եք դրա բոլոր բոնուսներից, իսկ պարտքը կարող եք մարել հետո կանխիկ գումարով։ Վարկային քարտի շահավետ առաջարկների շնորհիվ դուք կկարողանաք գումար տնտեսել։

Ардшин нативка.PNG

Օգտվեք վարկային քարտերով տրամադրվող զեղչերից

Վարկային քարտը կարող է դառնալ ոչ միայն ֆինանսական բարձիկ, այլև գումար տնտեսելու միջոց։ Բանկերը ներկայացնում են հատուկ առաջարկներ և զեղչեր, որոնք հասանելի են միայն վարկային քարտերի քարտապաններին։ Այսպես, օրինակ Արդշինբանկի պրեմիում քարտերի քարտապաններին հասանելի են մեքենաների վարձակալության (Car rental service) բացառիկ զեղչեր, ինչպես նաև զեղչեր և հատուկ առաջարկներ աշխարհի բազմաթիվ երկրների հյուրանոցներում (Hotel booking portals)։

Ардшин нативка.jpg

Վարկային քարտերից օգտվելու խորհուրդներ. ինչպե՞ս օգտվել առավելություններից

Վարկային քարտը հարմար ֆինանսական գործիք է, որի օգնությամբ կարելի է բյուջեն այնպես ձևավորել, որ հնարավոր լինի ոչ միայն ավել գումար չվճարել ապրանքների և ծառայությունների դիմաց, այլ նույնիսկ ստանալ քեշբեք և զեղչեր։ Բացի այդ վարկային քարտի միջոցով հնարավոր է իրականացնել նախապես պլանավորած նպատակները և անհետաձգելի վճարումները:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ուսումնասիրել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի` «Արդշինբանկի» վարկային քարտերի հետ կապված առաջարկներն ու դրանց օրինակով պատմում է, թե ինչպես օգտագործել վարկային քարտը, որպեսզի այն օգուտ բերի քարտապանին։