Ծիրանն անչափ օգտակար միրգ է: Այն պարունակում է մի շարք վիտամիններ `A, B3, B2, B5, B6, B9, C, E, H և PP, ինչպես նաև հանքանյութեր` կալիում, մագնեզիում, երկաթ, յոդ, ֆոսֆոր: Ծիրանի օգտագործումը օգնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակի բարձրացմանը, վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելմանը է և դրական է ազդում սրտանոթային համակարգի վրա:
Ծիրանը օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը, օրգանիզմից ակտիվորեն հեռացնում է թունավոր նյութերը: Ծիրանի հյութն ունի հակամանրէային և մանրեազերծ հատկություն։ Այն նաև դիետաների կատարյալ բաղադրիչ է: Ծիրանի մեջ առկա C և A վիտամինները պայքարում են ծերացման դեմ, հարթեցնում են մաշկը և նվազեցնում են բծերն ու անհավասարությունները:
Սակայն, հարկ է հիշել, որ թարմ պտուղները կարող են վնասակար լինել ստամոքսահյութի բարձր թթվայնությամբ սուր գաստրիտի և ստամոքսի խոցի առկայության դեպքում: Ծիրանը նաև համարվում է ալերգեն մթերք և կարող է առաջացնել հազ, հարբուխ, այտուց, մաշկի կարմրություն և քոր:
