Փնտրելով կյանքի երկրորդ կեսին
Սրընթաց ռիթմով ժամանակակից աշխարհում ծանոթությունների կայքերը դառնում են ավելի ու ավելի տարածված։ Հայաստանը ևս հետ չի մնում, սակայն շատերը դեռ կասկածում են, որ կյանքի երկրորդ կեսին հնարավոր է գտնել ծանոթությունների կայքերի միջոցով։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձեց պարզել ծանոթությունների կայքերի նկատմամբ աճող հետաքրքրության պատճառը, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես են հայերը փնտրում իրենց երկրորդ կեսին։ Մենք զրուցեցինք հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ, փորփրեցինք ինտերնետն ու կազմեցինք ծանոթությունների կայքերում առավել հաճախ տրվող հարցերի ցանկը։Ինչու՞ են այսօր ծանոթությունների կայքերն այդքան պահանջված
Առօրյա եռուզեռի մեջ մարդկանց շատ քիչ ժամանակ է մնում «կենդանի» շփման համար, և նրանք սկսում են ծանոթություններ փնտրել համացանցում։ Բացի այդ, ծանոթությունների կայքերը ստեղծում են ընտրության և անսահմանափակ հնարավորությունների պատրանք։
Հոգեբան. այսօր շատերը, ցավոք, չեն կարողանում ամուսնանալ առանց ծանոթությունների կայքերի։ Պատճառն այն է, որ ծանոթությունները, որոնք հետագայում վերաճում են ամուսնության, տեղի են ունենում ուսանողական տարիներին, երբ մարդիկ ունեն շփման լայն շրջանակ և շատ ազատ ժամանակ։ Ուսումն ավարտելուց հետո մարդկանց շրջապատը կտրուկ նվազում է։ Այս խնդիրը լուծելու համար օգնության են հասնում ծանոթությունների կայքերը։
Իսկ հայերին ինչու՞ են պետք ծանոթությունների կայքերը
Հոգեբան. հաշվի առնելով հայկական մեծ սփյուռքի առկայությունը` ծանոթությունների կայքերը կարող են դառնալ տեղացի հայերի և սփյուռքահայերի միջև կապ հաստատելու հիանալի միջոց։ Ի դեպ, սփյուռքահայ տղամարդիկ որպես կին նախընտրում են հայաստանցի աղջիկների, քանի որ նրանք լավ տան տիրուհիներ են և հոգատար մայրեր։
Տարբեր գնահատականներով, աշխարհում բնակվում է 10–12 մլն հայ, որոնցից միայն 2,9 միլիոնն է բնակվում Հայաստանում։ Այդ պատճառով առցանց ծանոթությունները կարող են ամրապնդել հայերի կապն ու պահպանել ավանդական արժեքները։ Այստեղ մեզ օգնության է գալիս Barev ծանոթությունների մասնագիտացված հարթակը, որտեղ հաշվի են առնված հայ կնոջ և տղամարդու վարքի ու շփման առանձնահատկությունները։ Barev–ն օգնում է աշխարհասփյուռ հայությանը գտնել միմյանց` լուրջ հարաբերությունների և ընտանիք կազմելու նպատակով։
Կարո՞ղ են ինտերնետային ծանոթություններն ավարտվել ամուսնությամբ
Այսօր արդեն բացառություն չեն ինտերնետային ծանոթությունները, որոնք վերաճել են ամուսնության։ Կան նմանատիպ բազմաթիվ երջանիկ պատմություններ, և ինտերնետային ծանոթություններից սկիզբ առած ընտանիքներն ապրում են երկար ու երջանիկ...
Հոգեբան. իրականում տարբերություն չկա, թե որտեղ են մարդիկ ծանոթացել։ Ծանոթությունների կայքերն անձնական հարաբերություններում առկա խնդիրների պանացեա չէ, դրանք կյանքի երկրորդ կեսին գտնելու հիանալի միջոց են։ Այդուհանդերձ ցանկացած ամուսնություն նման է մութ անտառի, և երբեք հնարավոր չէ կանխատեսել կլինի այն երջանիկ, թե ոչ։Իսկ ծանոթությունների կայքերի անվտանգությու՞նը
Հոգեբան. ծանոթությունների կայքերից կարող են օգտվել բոլորը, ովքեր ուզում եմ ամուսնանալ, սակայն պետք է հիշել սեփական անվտանգության մասին և միշտ օգտվել որակյալ կայքերից։ Ծանոթությունների լավ կայքերը լուրջ ուշադրություն են դարձնում լսարանի որակին և գրանցման փուլում արդեն «մաղում են» անցանկալի կոնտենտը։
Ծանոթությունների կայքերի անվտանգությունը հատկապես կարևոր է աղջիկների համար։ Հենց հատուկ դրա համար Barev-ը ձևավորել է թիրախային լսարան, որը վճարում է զրուցելու հայտ ուղարկելու հնարավորության համար, ինչն ամենահուսալի ֆիլտրն է։
Ի՞նչ տեղեկատվություն է կարելի հրապարակել ծանոթությունների կայքերում
Համացանցում մարդիկ միշտ փորձում են ներկայացնել սեփական անձի միայն լավագույն կողմերը, և ծանոթությունների կայքերը բացառություն չեն։ Բացի այդ, հնարավորություն կա հայտնվել խարդախների ծուղակում, այդ պատճառով համացանցում երբեք մի հրապարակեք անձնական տեղեկատվություն, այդ թվում` ֆինանսական (անձնագրի տվյալները, բանկային քարտի համարը և այլն)։ Օրինակ, Barev ծանոթությունների հարթակը թույլ է տալիս պահպանել գաղտնիություն։ Ձեր մասին կարող եք պատմել ամեն ինչ անձնական նամակագրության մեջ, որը հնարավոր է միայն փոխադարձ համակրանքի և նամակագրության հայտի հաստատման դեպքում։
Ի՞նչ չափորոշիչներով են առաջնորդվում հայերն իրենց կյանքի երկրորդ կեսին ընտրելիս
Հոգեբան. կյանքի երկրորդ կեսին ընտրելիս հայ տղամարդկանց համար կարևոր է, որպեսզի աղջիկն ունենա լավ կրթություն, լինի հոգատար մայր։ Իսկ կանայք ուշադրություն են դարձնում տղամարդու ֆինանսական բարեկեցությանը։ Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք ուշադրություն են դարձնում գենդերային կարծրատիպերին, սակայն այսօր ժամանակակից երիտասարդները սկսում են կամաց–կամաց անտեսել դրանք` նախապատվություն տալով ընտանեկան արժեքներին։
Իսկ ընդունելի՞է, արդյոք, որ հայերը կյանքի երկրորդ կեսին փնտրեն համացանցում
Հոգեբան. պետք չէ վատ վերաբերվել ծանոթությունների կայքերին։ Ըստ ավանդույթի, հայկական ընտանիքը միշտ ուներ միջնորդ, ոչ մի կին առանց նրա չէր ամուսնանում, այդ պատճառով հիմա մտահոգվելու կարիք չկա։ Տարօրինակ է, որ ծանոթությունների կայքերը մի կողմից համարվում են հայերի առօրյա արժեքների մի մասը, իսկ մյուս կողմից` շատերը դեռ շարունակում են դեմ լինել։ Չէ՞ որ ծանոթությունների կայքերը պարզապես ևս մեկ հնարավորություն են` երջանիկ ու ամուր ընտանիք ստեղծելու համար։
Եթե դուք ուզում եք կազմել ամուր և երջանիկ ընտանիք ու գտնել կյանքի երկրորդ կեսին, ապա Barev–ը կօգնի ձեզ, չէ՞ որ այս հարթակի նպատակն է օգնել հայկական ընտանիք ստեղծելու հարցում։ Barev-ից օգտվում են անգամ Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայերը` ԱՄՆ–ից մինչև Ավստրալիա։