Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին

Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին

Հայաստանում ավտոմեքենաների ապահովագրության մշակույթը համեմատաբար նոր է` 2011թ.–ից, երբ ներդրվեց ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ինստիտուտը։ Այսօր ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր է Հայաստանում բնակվող բոլոր ավտոսեփականատերերի համար։

Այս բոլոր քայլերի նպատակն է կարգուկանոն հաստատել ճանապարհներին և բացառել տարատեսակ վեճերը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների միջև։ Սակայն, ինչպես ցույց տվեց պրակտիկան, դրական բոլոր գործողություններին միշտ կարելի է գտնել հակագործողություն։ Այս դեպքում դա խարդախ սխեմաներն են ավտոապահովագրության ոլորտում, որոնք վերջին 10 տարում զարգացել են և մեծ թափ են հավաքում, որոնց պատճառը նաև որոշ օրենսդրական բացթողումներն են։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում։

Խարդախություններ` ԱՊՊԱ–ի ձևակերպման ամսաթվերի հետ կապված

Այսօր Հայաստանում յուրաքանչյուր վարորդ պետք է ունենա ԱՊՊԱ պայմանագիր, հակառակ դեպքում օրենքով նա պետք է վճարի տուգանք։ Որոշ վարորդներ հույսը դնում են բախտի վրա` մտածելով, որ չեն հայտնվի վթարային իրավիճակում և մեքենան վարում են առանց ԱՊՊԱ–ի` հույս ունենալով չհայտնաբերվել և չտուգանվել։

Սակայն ոչ ոք ապահովագրված չէ դժբախտ պատահարներից և վթարներից, ու եթե դուք չունեք ԱՊՊԱ պայմանագիր, ապա չարժե հուսալ, որ ՃՏՊ–ի դեպքում Ձեր փոխարեն վնասը կհատուցի ԱՊՊԱ ընկերությունը։ Այս դեպքում շատ վարորդներ դիմում են խորամանկությունների, նրանք ԱՊՊԱ պայմանագիր են կնքում ՃՏՊ–ից հետո։ 

Օրինակ, վարորդը վթարի է ենթարկվել, բայց չունի ԱՊՊԱ պայմանագիր։ Նա մուտք է գործում առցանց համակարգ և օպերատիվորեն ձևակերպում է պայմանագիր, ինչից հետո զանգում է ապահովագրական ընկերություն և հայտարարում է, որ նոր է վթարի է ենթարկվել։ ԱՊՊԱ–ի ձևակերպումից հետո` նման կերպ փորձում է զրկել ապահովագրական ընկերությանը հետադարձ պահանջի իրավունքից։ 

Բայց «Արմենիա Ինշուրանսում» վստահեցրին, որ այսօր ապահովագրողների համար դժվար չէ բացահայտել խարդախ սխեման և ապացուցել այն` հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների զարգացումը, բազմաթիվ տեսահսկման սարքերը և իրենց անվտանգության աշխատակիցների կողմից տարաբնույթ միջոցառումների իրականացումը։

Եթե ընկերությունը հաստատի խարդախության փաստը, ապա վարորդը փոխհատուցում չի ստանա, նրան նույնիսկ սպառնում է քրեական պատասխանատվություն, այդ պատճառով ավելի լավ է հաշվի առնել բոլոր հանգամանքները և նախօրոք ունենալ պայմանագիր։

Иншуренс нативка

Իրական վնասներին չհամապատասխանող վնաս

Խարդախ սխեմաների թվում են նաև կեղծ ՃՏՊ–ի կազմակերպման փորձերը, որոնց նպատակն է ԱՊՊԱ չհանդիսացող դեպքից հետո ստանալ փոխհատուցում։ Օրինակ՝ «Արմենիա Ինշուրանսում» բացահայտվել են դեպքեր, երբ այլ հանգամանքներում, օրինակ ինքնավթարի ենթարկված ավտոմեքենային հասցված վնասները (ԱՊՊԱ դեպք չի համարվում) փորձել են ներկայացնել իբրև այլ մեքենայի հետ ՃՏՊ–ի ընթացքում առաջացած վնասներ։ Մեկ այլ դեպքում, օրինակ վնասված դետալներով ներկրված մեքենաների մասնակցությամբ կազմակերպվում են փոքր ՃՏՊ–ներ, և նախկին վնասը ներկայացվում է որպես նոր ՃՏՊ–ի հետևանքով առաջացած վնաս։ 

Иншуренс нативка

Վերանորոգման և պահեստամասերի արժեքի աղավաղում

Հաճախ են լինում դեպքեր, երբ մեքենայի վերանորոգման կամ պահեստամասերի արժեքն ավելի բարձր է ներկայացվում։ Կան դեպքեր, երբ վթարից հետո մինչև գնահատելը, մեքենայի վրա տեղադրվում են ավելի թանկարժեք պահեստամասեր՝ ավելի մեծ փոխհատուցում ստանալու համար։ Օրինակ, վթարի հետևանքով վնասված ոչ օրիգինալ լուսարձակը, որն արժե 500 դոլար, փոխարինվում է 1500 դոլար արժողությամբ օրիգինալ լուսարձակով և ներկայացվում է գնահատող փորձագետին ապահովագրական դեպքի շրջանակում։

Խաբեբաները նաև փորձում են փոխհատուցում ստանալ բեմադրված վթարի համար։ Օրինակ վնասվել են մեքենայի թանկարժեք էլեկտրական սարքերը, շարժիչը, շարժահաղորդման համակարգը կամ այլ մասեր և փոխհատուցում ստանալու համար մեքենայի մասնակցությամբ բեմադրվում է ճանապարհատրանսպորտային պատահար։

Լինում են դեպքեր, երբ փորձ է արվում ՃՏՊ-ի ընթացքում ներկայացնել թանկարժեք այլ իրերի վնասվելը, դրանց համար ևս փոխհատուցում ստանալու համար։ Օրինակ, վթարի ընթացքում իբր կոտրվել է թանկարժեք սմարթֆոնը կամ մեքենայում եղած այլ տեխնիկա։

осаго Иншуренс нативка

ԱՊՊԱ-ի պատահարների ձևակերպում՝ տարբեր ժամանակահտվածում մի քանի ապահովագրողի մոտ

Խաբեբաներն իրենց սխեմաներում փորձում են դիմել տարբեր խորամանկությունների, այդ թվում՝ պատահարից հետո, չվերանորոգելով մեքենաները, ձևակերպում են ԱՊՊԱ պայմանգրեր այլ ընկերություններում և կազմակերպում վթարի նմանակում՝ իբրև նոր տեղի ունեցած:

Иншуренс нативка

Վթարի հանգամանքների կեղծում

Լինում են դեպքեր, երբ ՃՏՊ-ի մասնակիցները դիտմամբ խեղաթյուրում են վթարի հանգամանքները՝ կախված վնասի չափից, այսինքն վթարի համար մեղքը բարդում են ավելի քիչ վնաս կրած վարորդի վրա, բայց նա մեղավոր չէ:  

Որոշ՝ առավել կրեատիվ խաբեբաներ, միտումնավոր պայմանավորվելով ՃՏՊ-ի մյուս մասնակցի հետ, լրացնում են միջադեպի կեղծ համաձայնեցված հայտարարագրեր, որտեղ ամեն մեկը որպես մեղավոր կողմ է ներկայացնում մյուս կողմին: Այդկերպ նրանք երկուսն էլ հույս ունեն փոխհատուցում ստանալ իրենց ապահովագրական ընկերություններից: 

Խաբեբաները նույնիսկ կարող են մեկ վարորդին փոխարինել մեկ ուրիշով, եթե առաջինը չունի վարորդական իրաունք կամ ՃՏՊ-ի պահին եղել է ոչ սթափ վիճակում:

Հատուցման գործընթացում «Արմենիա Ինշուրանս» ընկերությունը փորձաքննությունների և ինքնուրույն իրականցրած հետաքննության արդյունքում բացահայտել է բազմաթիվ նման հանցագործություններ և իրավապահ մարմիններին ուղարկվել հաղորդումներ, որոնց արդյունքում խարդախություն կատարած անձինք դատապարտվել են տարբեր պատիժների։ 

Иншуренс нативка

Վթարների հաշվին գումարի վաստակում. տարեկան մեկ անձի կողմից 80 ՃՏՊ, արդյո՞ք, հնարավոր է

Որոշ խաբեբաներ փորձում են ՃՏՊ-ների միջոցով կանոնավոր գումար վաստակել՝ փորձելով հարստանալ ապահովագրական ընկերությունից կամ իբրև մեղավոր դարձած մյուս վարորդից փոխհատուցում ստանալու միջոցով: «Արմենիա Ինշուրանս»-ում հայտնաբերվել է միևնույն վարորդի կողմից մեկ տարվա ընթացքում 80 ՃՏՊ-ի մասնակից դառնալու դեպք: Նշված վարորդը կարճ ժամկետներով ապահովագրվել է տարբեր ընկերություններում, պատահարների ընթացքում հիմնականում եղել է «տուժող» կողմ։ Ցանկացած իրավիճակում երբ զգացել է, որ մյուս վարորդը խախտում է կատարում, օրինակ հետընթաց, շրջադարձ, կայանատեղից դուրս գալ, զիջելու կանոն խախտել և այլն, ոչ թե միջոցներ է ձեռնարկել պատահարը կանխելու, այլ ընդհակառակը՝ իր կողմից վարած բազմաթիվ վնասվածքներ ունեցող մեքենայով դիտավորությամբ վարել և հարվածել է այդ մեքենային։ Այնուհետև, անակնկալի բերելով մյուս վարորդին,՝ որպես մեղավորի, դեպքից անմիջապես հետո փորձել է նրանից որոշակի գումար ստանալ, իսկ չհամաձայնվելու դեպքում դիմել է ապահովագրական ընկերություններին, որպես տուժող կողմ։

Պարզապես պատկերացրեք, ստացվում է, որ մարդը մեկ տարում չորս օրը մեկ կանոնավոր կերպով վթարի է ենթարկվել: Դա, իհարկե, բացառիկ դեպք է, որի փաստով ընկերությունը համապատասխան նյութեր է ներկայացրել իրավապահ մարմիններին, և այդ փաստով հարուցվել է քրեական գործ:

Иншуренс нативка

Անբարեխիղճ «գործակալներ»

Շուկայում հանդիպել են դեպքեր, երբ ապահովագրական ընկերության աշխատակից կամ գործակալ չհանդիսացող, սակայն այդպիսին ներակայացող անձինք դիմել են խարդախության ստանալով ապահովագրավճար՝ սակայն տրամադրել են կեղծ փաստաթուղթ՝ փաստացի չեն կնքել ԱՊՊԱ պայմանագիր կամ, հանդիսանալով գործակալ կնքել են ավելի կարճ ժամկետով, օրինակ 3 ամսով, պայմանագրեր, սակայն վերցերել են 1 տարվա գումար։ 

Եթե դուք, ունենալով նման պայմանագիր, դառնում եք վթարի մեղավոր մասնակից, ապա, ցավոք, ստիպված կլինեք ինքնուրույն վճարել բոլոր փոխհատուցումները, քանի որ փաստացի չունեք ԱՊՊԱ պայմանագիր: 

Иншуренс нативка


Ինչպե՞ս կարելի է ապահովագրվել նման տհաճ իրավիճակներից

Շատ պարզ, նախ պետք է ուշադիր ուսումնասիրել կազմակերպությունը կամ ծանոթանալ գործակալին, որի հետ պատրաստվում եք կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Մինչ ստորագրելը ստուգեք բոլոր փաստաթղթերը և մի′ ամաչեք զանգահարել ընկերություն ու ճշտել ձեզ հուզող նրբությունները: Բացի այդ, անհրաժեշտ է տրամադրել ճիշտ էլեկտրոնային հասցե, որին կստանաք կնքված պայմանագրի օրինակը, իսկ ապահովագրական պատահարի դեպքում՝ նաև դրանց առնչվող ծանուցումները:

Иншуренс нативка

Ապահովագրական խարդախության զարգացման պատճառները

«Արմենիա Ինշուրանսից» նշում են, որ Հայաստանում նման խարդախ սխեմաների զարգացման պատճառներից են բնակչության ոչ բավարար իրազեկվածությունը, օրենքներին և Ավտոապահովագրողների Բյուրոյի կանոններին չտիրապետելը, ոստիկանության աշխատակիցների կողմից արձանագրությունների անուշադիր, թերի կամ սխալ լրացնելը։

Խնդիրները նաև խորանում են ապահովագրության ոլորտում կատարված հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսվող քրեաիրավական հատուկ նորմերի բացակայության պատճառով, իսկ պատիժ նախատեսող նորմերը հավանաբար մեղմ են։

Иншуренс нативка

Ինչպես պաշտպանվել խաբեբաներից

Խաբեբաների զոհը չդառնալու համար եղե′ք զգոն, ժամանակին կնքեք ԱՊՊԱ պայմանագիր, մի′ համաձայնվեք կնքել ԱՊՊԱ պայմանագիր անծանոթ կազմակերպություններում և չափազանց ցածր գնով։ ՃՏՊ–ն ձևակերպելիս երբեք մի′ ստորագրեք դատարկ արձանագրություն, հետևեք արձանագրության մեջ կատարված նշումների ճիշտ լրացված լինելուն։ Եթե ձեզ առաջարկում են պատահարի իրական հանգամանքների հետ կապ չունեցող որևէ նշում կատարել կամ լրացուցիչ այլ բան նշել, մի′ համաձայնվեք, կապվեք ձեր ապահովագրական ընկերության և ապահովագրական գործակալների հետ, նրանք կպարզաբանեն փաստաթուղթը լրացնելու ընթացակարգը։ Ձևակերպումից անմիջապես հետո մեկ անգամ ևս ստուգեք, հետո ստորագրեք, անհրաժեշտության դեպքում լուսանկարեք լրացված փաստաթուղթը։ Եթե դուք մեղավոր չեք ՃՏՊ–ում, ոչ մի դեպքում մի′ ընդունեք ձեր մեղքը, կանչեք ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին և Ճանապարհային ոստիկանությանը։ Այս պարզ կանոնների պահպանումը կօգնի ձեզ չհայտնվել խաբեբաների ծուղակում։-0-