Ինչպես աշխատանքները կատարել ժամանակին «Ակնթարթային» գյուղվարկի օգնությամբ
Աշունը ոչ միայն բերքահավաքի ժամանակ է, այլև ամենապատասխանատու շրջանը ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների համար, ովքեր պատրաստում են հողը, զբաղվում ցանքով և գյուղատնտեսական այլ կարևոր գործերով։ Այժմ, ցանքային սեզոնի ակտիվ շրջանում, յուրաքանչյուր գյուղատնտեսի համար կարևոր է բաց չթողնել պահը, որպեսզի հնարավոր լինի որակյալ և ժամանակին ավարտել բոլոր անհրաժեշտ աշխատանքները։ Սակայն, ինչպես հաճախ պատահում է գյուղատնտեսական ոլորտում, շատերի միջոցները չեն բավարարում սերմերի, պարարտանյութերի, վառելիքի և այլ անհրաժեշտ նյութերի ձեռքբերման համար։
Այս ժամանակահատվածում ֆինանսական աջակցությունը կարող է ոչ միայն օգտակար լինել, այլև կենսական նշանակություն ունենալ՝ ուշացումներից խուսափելու և հաջորդ տարի բերքատվության նվազումը կանխելու համար։ Հենց նման իրավիճակների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է նոր պրոդուկտ՝ «Ակնթարթային» գյուղատնտեսական վարկը, որը նախատեսված է հատուկ գյուղացիական տնտեսությունների համար։
Ինչու՞ է «Ակնթարթային» վարկատեսակը ֆերմերների խնդիրների լուծումը
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ակնթարթային» վարկը ժամանակակից ֆինանսական գործիք է, որը կատարյալ է ագրարային բիզնեսով զբաղվողների և նրանց համար, ովքեր կանխիկի արագ համալրման կարիք ունեն: Այն թույլ է տալիս արագորեն ծածկել ընթացիկ ծախսերը՝ լինի դա սերմացուի գնում, տեխնիկայի թարմացում կամ գյուղատնտեսական գործունեության հետ կապված այլ չնախատեսված ծախսեր: Ի տարբերություն վարկավորման շատ այլ տեսակների, գրավ չի պահանջվում, ինչը զգալիորեն արագացնում է միջոցների ստացման գործընթացը:

Վարկը նախատեսված է միայն ցանքայի՞ն աշխատանքների համար
«Ակնթարթային» վարկատեսակը կարող է լուծել ոչ միայն ցանքի հետ կապված խնդիրներն, այլև թույլ է տալիս թարմացնել գյուղատնտեսական տեխնիկան, ինչպես նաև աջակցում է արտադրական ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են՝ սննդի վերամշակումը, կաթնամթերքի և չրերի արտադրությունը: Այս ամենի շնորհիվ վարկատեսակը դառնում է ունիվերսալ գործիք ֆերմերների և այն մարդկանց համար, ովքեր ձգտում են արդիականացնել և ընդլայնել իրենց բիզնեսը:
Գյուղատնտեսական ո՞ր ոլորտներին է աջակցում վարկատեսակը
Տվյալ վարկի շրջանակում գյուղատնտեսական գործունեություն է համարվում՝
- անասնապահությունը, այդ թվում՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բուծումը, խոզաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվապահությունը, ձկնաբուծությունը և այլն
- բուսաբուծությունը, այդ թվում՝ հատիկավոր և կերակրի մշակաբույսերի աճեցումը, բանջարեղենագործությունը, այգեգործությունը և խաղողագործությունը, ծաղկագործությունը, սնկագործությունը և այլն
- ջերմոցային տնտեսությունը
- չրերի արտադրությունը
- բանջարեղենի, մրգերի և հացահատիկային մշակաբույսերի վերամշակումը
- կաթնամթերքի արտադրությունը (կաթ, պանիր, կարագ և այլն)
Ֆերմերների համար հատկապես կարևոր է, որ վարկային հայտի մասով որոշումը կայացվում է 2 ժամվա ընթացքում՝ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալուց հետո: Նման մոտեցումը թույլ է տալիս չկորցնել ժամանակ, հատկապես, ակտիվ սեզոնին, երբ յուրաքանչյուր րոպեն կարևոր է:

Կարևոր գործիք՝ անհրաժեշտ սեզոնի համար
Այսպիսով, ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ակնթարթային» վարկատեսակը հիանալի լուծում է այն ֆերմերների համար, ովքեր աշնանային գյուղատնտեսական աշխատանքների համար ֆինանսական միջոցների կարիք ունեն: Այս պրոդուկտը դառնում է հատկապես գրավիչ արագ ձևակերպման, գրավի բացակայության և միջոցներն ինչպես ընթացիկ կարիքների, այնպես էլ այլ վարկերի մարման համար օգտագործելու հնարավորության շնորհիվ: Սեզոնի ամենաթեժ ժամանակահատվածում կարևոր է բաց չթողնել պահը և օգտվել ֆինանսական աջակցությունից, որպեսզի ջանքերը բերեն առավելագույն արդյունք։

