Դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ. ինչպե՞ս փոխանցումը կատարել արագ, անվտանգ և մաքսիմալ հարմարավետ

Այժմ պահանջվա՞ծ են, արդյոք, դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան

Պատմում ենք, թե ինչպես կարելի է փոխանցում կատարել արագ, անվտանգ և մաքսիմալ հարմարավետ:

Այժմ պահանջվա՞ծ են, արդյոք, դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան

Հակիրճ՝ այո: Իսկ հիմա ավելի մանրամասն. տարեցտարի փոխանցումների ծավալներն աճում են, 2023թ.-ի առաջին կիսամյակում արտերկրից ֆիզիկական անձանց անունով դեպի Հայաստան կատարված փոխանցումներն ավելացել են մեկուկես անգամ և կազմել շուրջ 3 մլրդ դոլար: Միաժամանակ դեպի արտերկիր կատարված փոխանցումների ծավալը գերազանցել է 2 մլրդ դոլարը: Միաժամանակ փոխանցումների գլխավոր ուղղությունն ավանդաբար Ռուսաստանն է, ՌԴ-ից կատարված փոխանցումները վեց ամսում կազմել են 2,1 մլրդ դոլար, իսկ հակառակ ուղությամբ՝ 342,7 մլն դոլար: Այսպիսով, դրամական փոխանցումներն ավելի քան պահանջված են, և շատերը փորձում են գտնել փոխանցումների առավել օպտիմալ միջոց:

ВТБ нативка

Փոխանցումների ի՞նչ տարբերակներ կան


Դրամական փոխանցումների ծավալների աճին զուգահեռ՝ ավելանում են գործարքների իրականացման հնարավորությունները: Բանկերի հաճախորդներն ունեն մեծ ընտրություն՝ հասանելի են փոխանցումներ Unistream համակարգով, փոխանցումներ միբանկային հաշվից մյուսին, հասանելի են նաև փոխանցումներ հեռախոսահամարի միջոցով: Օրինակ, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ստանալ փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան հեռախոսահամարի միջոցով ռուսաստանյան ՎՏԲ Բանկից, «Սբերբանկ» ՀԲԸ-ից և «Տինկոֆֆ Բանկ» ԲԸ-ից: Դա անելը չափազանց պարզ է. նշված բանկերի բջջային հավելվածներում, հետևելով հրահանգներին, պետք է հավաքել/ընտրել ստացողի հեռախոսահամարը և նշել փոխանցվող գումարը: Դրամական միջոցները մի քանի րոպեում փոխանցվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի քարտին կամ հաշվեհամարին:

Ինչպե՞ս հեշտությամբ փոխանցում կատարել դեպի Ռուսաստան, պատասխանը՝ Unistream


Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ կատարելու հասանելի միջոցներից է Unistream համակարգը, որին հասանելիություն տրամադրում է նաև ՎՏԲ-Հայաստան Բանկը: Փոխանցումը կարելի է կատարել ռուբլով կամ եվրոյով, միաժամանակ բանկը տրամադրում է նաև երկարժութային փոխանցումների հնարավորություն, որոնց դեպքում փոխանցումը ստանալու արժույթը տարբերվում է ուղարկված արժույթից:

ВТБ нативка

Արագ, հասանելի և պարզ

Unistream համակարգի մեծ առավելություններից է պարզությունը: Փոխանցում կարելի է կատարել առցանց՝ պատվիրելով հետզանգ կամ Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով: Մեկ այլ, ոչ պակաս կարևոր առավելություններից է հասանելիությունը․ մասնաճյուղերի և բանկոմատների լայն ցանցի շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկը կարող է Unistream համակարգի շրջանակում ծառայություններ մատուցել 24/7 ռեժիմում: Ընդ որում գործարքի ժամանակը նվազագույն է՝ մինչև 10 րոպե: