Հուսալի և շահութաբեր գործիքներ
Շուկայի անկանխատեսելիություն, սպառողների նախասիրությունների փոփոխություն և արժույթի մշտական տատանումներ․ այս ամենը ստիպում է իրավաբանական անձանց փնտրել սեփական ֆինանսական ռեսուրսների կառավարման արդյունավետ մեթոդներ: Դրա համար ամենահուսալի և շահավետ գործիքներից են բանկային ավանդները:
Ինչու՞ են իրավաբանական անձանց անհրաժեշտ ավանդները
Ցանկացած բիզնեսի վերջնական նպատակը եկամուտ ստանալն է: Այս առումով ավանդները գումարը շահութաբեր ներդնելու և դրանք ավելացնելու ամենաարդյունավետ միջոցներից են։ Վերջիններս օգնում են իրավաբանական անձանց պահպանել կապիտալը և ապահովել ֆինանսական կայունությունը։ Ազատ միջոցները ժամանակավորապես ներդնելով որպես ավանդ՝ ընկերությունները կարող են վստահ լինել, որ իրենց գումարները չեն կորի և կաշխատեն իրենց օգտին։ Սա հատկապես ակտուալ է տնտեսական անորոշության ժամանակ, երբ կարևոր է յուրաքանչյուր ֆինանսական միջոց:
Բացի այդ, ավանդները հիանալի գործիք են ընկերության բյուջեի պլանավորման համար: Իմանալով ավանդի տոկոսներից ստացված ֆիքսված եկամուտի չափը՝ ընկերությունները կարող են ավելի հստակ պլանավորել իրենց ֆինանսական հոսքերը: Սա օգնում է կառավարել դրամական միջոցները և նվազագույնի հասցնել ռիսկերը՝ կապված անսպասելի ծախսերի կամ բիզնեսի փոփոխությունների հետ:

Միջոցների բազմապատկում
Ավանդները հնարավորություն են տալիս իրավաբանական անձանց երաշխավորված եկամուտ ստանալ ներդրված միջոցների դիմաց հաշվեգրվող տոկոսների ձևով: Ավանդների տոկոսադրույքները կարող են տատանվել, սակայն դրանք հաճախ գերազանցում են մյուս ֆինանսական գործիքների տոկոսադրույքներին: Սա նշանակում է, որ ներդնելով ավանդ` ընկերությունը կարող է եկամուտ ստանալ, որն այնուհետ կարող է օգտագործել բիզնեսի հետագա զարգացման, նոր նախագծերում ներդրումներ կատարելու կամ գործառնական ծախսերը հոգալու համար:
Ճկունություն և հասանելիություն
Ավանդային հաշիվ բացելուց առաջ ընկերության համար կարևոր է ընտրել ճիշտ բանկ՝ նախապես ուսումնասիրելով տարբեր բանկերի առաջարկները։ Այսինքն՝ գնահատել առաջարկվող ծառայությունների տեսակները և դրանց պայմանները, ավանդներից ստացվող եկամուտները և սպասարկման որակը։ Մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է տարբեր ավանդային պրոդուկտներ, որոնք բավարարում են բիզնեսի կարիքները։
«Դասական բիզնես», «Հարմարավետ բիզնես» և «Հարմարավետ բիզնես+» ավանդներն ապահովում են ֆինանսների կառավարման ճկունություն և առաջարկում են ամենաօպտիմալ պայմաններն ընթացիկ կարիքների համար:
«Դասական բիզնես» ավանդը հնարավորություն է տալիս ստանալ տոկոսները ամսական կտրվածքով: Իսկ «Հարմարավետ բիզնես» և «Հարմարավետ բիզնես+» ավանդները թույլ են տալիս համալրել ավանդը և ստանալ հավելյալ եկամուտ ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում։
Անվտանգություն և վստահություն
Ավանդների հետ աշխատելու հիմնական չափանիշներից է անվտանգությունը։ ՎՏԲ-Հայաստան Բանկն ապահովում է ավանդների հուսալի պաշտպանություն, որն իրավաբանական անձանց վստահություն է ներշնչում իրենց միջոցների անվտանգության հարցում: Հայաստանի օրենսդրության շրջանակում ավանդների իրավական պաշտպանությունը նույնպես կարևոր դեր է խաղում ֆինանսական հաստատությունների նկատմամբ վստահության ձևավորման գործում:

Հարմար գործիք բիզնեսի համար
ժամանակակից տնտեսական պայմաններում իրավաբանական անձանց համար ավանդների օգտագործումը ոչ միայն ընտրություն է, այլ անհրաժեշտություն։ Դրանք ընկերություններին հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները, պաշտպանել կապիտալը և ստեղծել լրացուցիչ հնարավորություններ այն համալրելու համար։
Ներդնելով ավանդ ՎՏԲ-Հայաստան Բանկում ՝ իրավաբանական անձինք կարող են ոչ միայն պաշտպանել իրենց միջոցները, այլև ապահովել իրենց բիզնեսի կայուն զարգացումը։
ՎՏԲ-Հայաստանի Բանկի պաշտոնական կայքում կարելի է ավելին իմանալ բանկի ավանդային պրոդուկտների մասին: Այս որոշումը կարող է կարևոր քայլ դառնալ ֆինանսական կայունության և ընկերության հաջող ապագայի ճանապարհին։


