Անկանխիկ թեյավճար. ի՞նչ է այն և ինչպե՞ս օգտվել դրանից Հայաստանում
Շարժվում ենք տեխնոլոգիաներին համընթաց
Թվային տեխնոլոգիաները սկսել են այնքան սրընթաց զարգանալ, որ երբեմն անգամ առաջ են անցնում մեր պահանջներից։ Հիմա ոչ բոլորն են իրենց մոտ կանխիկ գումար պահում, և մարդիկ խանութներում, ռեստորաններում, սրճարաններում և այլ վայրերում ավելի ու ավելի հաճախ են վճարումներ կատարում վարկային քարտի կամ QR/NFC-ի միջոցով, որոնք նույնպես ակտիվորեն օգտագործվում են առօրյայում։
Քարտերով իրականացվող վճարումների մասնաբաժինը տարեցտարի աճում է։ Թեև Հայաստանում գործարքների մոտ կեսը դեռևս իրականացվում է կանխիկով, ակնհայտ է, որ անկանխիկ վճարումների ծավալն ավելանալու է։
Սակայն, դեռևս կան որոշ նրբություններ, որոնց դեպքում դեռ դժվար է պատկերացնել էլեկտրոնային վճարումների հնարավորությունը, օրինակ` թեյավճարը։ Եթե, օրինակ, ռեստորանում հնարավոր է հաշիվը փակել անկանխիկ եղանակով, ապա ի՞նչ անել թեյավճարի դեպքում։

Անկանխիկ թեյավճա՞ր
Հաճախ, երբ այցելում եք ռեստորան կամ սրճարան, հաճելի երեկոյից հետո ուզում եք թեյավճար թողնել մատուցողին, չէ՞ որ դա արդեն լավ ավանդույթ է դարձել ամբողջ աշխարհում։ Իհարկե, կան երկրներ, որտեղ ընդունված չէ թողնել թեյավճար, օրինակ՝ Ճապոնիայում դա համարվում է վիրավորանք, իսկ Նյու Յորքում` ճիշտ հակառակը, մատուցողն անգամ կարող է բարձրաձայն դժգոհություն հայտնել, եթե թեյավճարը սպասվածից քիչ է։ Ամեն դեպքում՝ շատ երկրներում թեյավճարը լավ սպասարկման համար շնորհակալություն հայտնելու ինքնատիպ ձև է։ Անկանխիկ վճարման դեպքում թեյավճար թողնել չի ստացվում, ստիպված ես լինում քեզ մոտ կանխիկ պահել, ինչը միշտ չէ, որ հարմար է։
Բայց այստեղ ևս լուծում գտնվեց, քանի որ այս ոլորտն էլ տեղափոխվեց անհպում վճարումների կատեգորիա նոր տեխնոլոգիաների շնորհիվ։ Հայաստանում այս ուղղությունն ակտիվորեն զարգացնում է Idram ընկերությունը. Idram-ով QR-վճարումների անհպում համակարգն առաջատար հարթակ է տեղական շուկայում, և ընկերության կողմից կյանքի կոչված էլեկտրոնային թեյավճարի լուծման արդյունքում բազմաթիվ ընկերություններ կարողացել են հայտնի գործառույթը տեղափոխել անկանխիկ հարթակ` QR-ի միջոցով վճարում կատարելիս։

Ինչպե՞ս է դա աշխատում
Համակարգը շատ պարզ է, նույնիսկ պետք չէ իմանալ մատուցողի հաշվեհամարը, ինչ-որ կոդեր կամ գաղտնաբառեր։ Պարզապես ցանկացած սրճարանում կամ ռեստորանում, որտեղ գործում է Idram&IDBank-ի QR-ով անհպում վճարման ձևը, հաշիվը փակելիս հավելվածում հաճախորդին առաջարկվում է ընտրել թեյավճարի ստանդարտ տոկոս` 5%, 10% կամ 15%։ Ընդ որում` հաճախորդն ինքը կարող է մուտքագրել ցանկացած գումար, որը կփոխանցվի մատուցողին` որպես թեյավճար։ Հաճախորդի համար վճարում կատարելու պրոցեսը չի փոխվի, անհրաժեշտ չէ կատարել լրացուցիչ գործողություններ։ Պարզապես ընտրում եք թեյավճարի տոկոսը կամ մուտքագրում եք գումարը և վճարում հաշիվը։
Իսկ մատուցողը հաստատ կստանա՞ թեյավճարը
Լինում է այնպես, որ հաշիվը փակելուց հետո սկսում ես կասկածել` մատուցողն իսկապես կստանա՞ թեյավճարը, թե՞ այն կփոխանցվի ռեստորանի հաշվին։ Պետք չէ անհանգստանալ, քանի որ համակարգում ռեստորանի կամ սրճարանի հաշիվն առանձնացված է մատուցողի հաշվից։ Ձեր հաշվից գումար քաշելով` համակարգն ավտոմատ կերպով, ներքին կարգով, կառանձնացնի ռեստորանի հաշիվը թեյավճարից, ինչի արդյունքում ռեստորանը կստանա իր մասը, իսկ մատուցողը` իր։
Իսկ հաճախորդը գո՞հ է
Հայ օգտատերերի համար նման գործառույթը հասանելի էր դեռևս 2019 թվականի վերջից՝ մինչև կորոնավիրուսի համավարակը։ Բնականաբար, այն սկսեց տարածվել համավարակի հետևանքով մտցված սահմանափակումներից հետո։ Ակնհայտ է, որ ծառայությունից օգտվողների համար անհրաժեշտ է «հարմարվելու և ընկալելու» որոշակի ժամանակահատված, և բացառված չէ, որ սկզբում նրանք զգուշավորությամբ են վերաբերվելու նոր ծառայությանը։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ անկանխիկ թեյավճարը բավականին պահանջված ծառայություն է, արդեն հիմա դրանից ամսական օգտվում են հազարավոր հաճախորդներ, և մշտապես աճում է այն օբյեկտների թիվը, որտեղ կարելի է օգտվել այդ ծառայությունից։
Ու՞մ է հասանելի այս ծառայությունը
Այս ծառայությանը կարող է միանալ գրեթե ցանկացած հաստատություն, որտեղ ակտիվացված է դինամիկ QR–ով վճարում կատարելու համակարգը․ իհարկե այն դեռ հասանելի է այն ընկերություններում, որոնք այդ համակարգն ակտիվացրել են։ Միաժամանակ ծառայությունների պոտենցիալ հաճախորդների ցանկը բավականին ընդարձակ է, քանի որ արդեն հիմա գործում է Idram&IDBank-ի կողմից QR/NFC-ով վճարման ավելի քան 4,5 հազար կետ։ Դրանցից շատերը հայտնի սրճարաններ ու ռեստորաններ են։ Ծառայությունն ակտիվացնելու համար ռեստորանը կամ սրճարանը պարզապես պետք է համաձայնություն տա․ այստեղ արդեն ամեն ինչ կախված է թեյավճարի խրախուսման քաղաքականությունից և հաստատության գործունեության սկզբունքներից։ Չնայած, ինչպես նշում են փորձագետները, հաճախորդները հաճախ այցելում են այնպիսի հաստատություններ, որտեղ գործում է էլեկտրոնային թեյավճարի ֆունկցիան, ինչի մասին վկայում են վճարման կետերի տվյալները։
Ո՞րն է համակարգի առավելությունը
Առաջին հերթին այն, որ ստեղծվում են առավելագույն հարմար պայմաններ հաճախորդի համար, հաշիվը վճարելիս նրա համար ոչինչ չի փոխվում։ Հաստատության սեփականատիրոջ համար ևս չկան հատուկ փոփոխություններ. ռեստորատորն այս համակարգի շնորհիվ միայն ավելացնում է իր աշխատակիցների լոյալությունը` թույլ տալով նրանց գումար վաստակել և ստանալ լրացուցիչ եկամուտ, իսկ հաճախորդը ստանում է ոչ միայն հաշիվը փակելու, այլև թեյավճար փոխանցելու հարմար ծառայություն։
Հարկ է նշել, որ այս նորարարությունը տարածվում է ամբողջ աշխարհում, բայց որոշ վերապահումներով. ամեն ինչ կախված է հարկային դաշտից և մատուցվող բանկային ծառայություններից։
QR կոդերի միջոցով իրականացվող վճարումները, ինչպես արդեն նշեցինք, ևս ակտիվորեն զարգանում են, հատկապես համավարակից հետո, և դրա պատճառներից մեկը հաճախ այն հանգամանքն է, որ ռեստորատորի համար այս լուծումն ավելի մատչելի է սովորական էքվայրինգից։