Արևելյան ավանդույթների համաձայն, Կարմիր հրեղեն աքաղաղն երթը կսկսի հունվարի 28-ից: Տարվա տոտեմն իրեն դրսևորում է Ին-էներգիաներում և ակտիվ կլինի մինչև 2018 թվականի փետրվարի 15-ը:
Տարվա տիեզերական տարրը Հոգևոր Կրակն է, քանի որ կնոջ Ին էներգիան համադրվում է տղամարդու Յան էներգիայի հետ:
Արևելյան օրացույցով Աքաղաղի նշանը տասներորդն է, իսկ Կենդանակերպի տասներորդ նշանն Այծեղջյուրն է: Այսպիսով, Բարենպաստ Այծեղջյուրը նույնպես կկառավարի տարին: Այդ դիրքում Այծեղջյուրը կգործի ինչպես Ամալֆը՝ բարերար ազդեցություն գործելով Սատուրնի էներգիաների միջոցով, այդ իսկ պատճառով անսպասելի իրադարձությունների և շրջադարձերի պակաս չի զգացվի: Տարին լի կլինի բոլոր տեսանկյուններից և հնարավորինս դինամիկ:
Տարվա ընթացքում բարերար ազդեցություն կունենան պղինձն ու լատունը, քարերից՝ մալաքիտն ու զմրուխտը, հատկապես զմրուխտը տարվա ընթացքում կպահպանի սերն ու երջանկությունը, կա կանաչ հազվագյուտ շափյուղա, որը կոչվում է «Արևելյան Զմրուխտ»՝ Վեներայի տարվա ամենաճիշտ համայիլը: Տարվա գույներն են՝ կանաչը, վարդագույնը և կարմիրը, ինչպես նաև ոսկեպղնձագույնի և արծաթագույնի բոլոր երանգները և համադրությունները:
Հունվարը շատերի, բայց հատկապես Երկվորյակների, Կույսերի, Առյուծների, Աղեղնավորների և Ձկների համար ԲԱՐԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ամիս կլինի:
