Եվ, իհարկե, հաշվի առեք, որ յուրաքանչյուր օպերատոր փորձում է իր բաժանորդների համար ստեղծել առավել հարմարավետ պայմաններ` առաջարկելով ռոումինգի գների տարատեսակ ակցիաներ ակտիվ տուրիստական սեզոնների ժամանակ։ Բնականաբար, ճամփորդությունից առաջ հարկավոր է ծանոթանալ առաջարկներին և ընտրել առավել հարմար տարբերակը։
Օրինակ,
Ucom բջջային օպերատորն իր բաժանորդների համար պատրաստել է «Ամառային առաջարկ ռոումինգում»։
Մուտքային զանգեր ընդունելը հիմա այդքան էլ թանկ չէ։
Ucom ընկերությունը «Ամառային առաջարկի» շրջանակում իր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում զանգել Հայաստան և ընդունել զանգեր 150 դրամ/րոպե սակագնով, շարժական ինտերնետի արժեքն է ընդամենը 29 դրամ/ՄԲ։
Միաժամանակ նման սակագներով կարելի է ճամփորդել Եվրոպայի բոլոր հայտնի պետություններում և հանգստավայրեր ունեցող երկրներում, մասնավորապես, Վրաստանում, Եգիպտոսում, Իսրայելում կամ Կանադայում։ Բացի այդ, հանգստանալով Արաբական Միացյալ Էմիրություններում` կարելի է օգտվել շարժական ինտերնետի հատուկ սակագնից` 29 դրամ/ՄԲ, միաժամանակ մնացած բոլոր ծառայությունների համար սահմանված է մեկ սակագին` 400 դրամ։
«Ամառային առաջարկից» օգտվելու համար հարկավոր է այդ երկրում միանալ
Ucom ընկերության կայքում նշված գործընկեր–օպերատորին ։ Գործընկերների ցանկին կարելի է ծանոթանալ
այստեղ։–0–