Հայաստանում անսովոր ցուրտ ձմեռ է։ Սնդիկի սյունն իջնում է մինչև մինուս 18, իսկ որոշ մարզերում նույնիսկ մինչև 25 աստիճան ցուրտ։ Ինչպե՞ս հագնվել այս սառնամանիքին չսառցակալելու համար։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն դիմանալ ցրտերին և չընկնել դեպրեսիայի մեջ։
Նախևառաջ, ցուրտ եղանակին պետք է տաք հագնվել։ Այստեղ պետք է մի կարևոր կանոնի հետևել` ցուրտ եղնակին պետք է հագնվել մի քանի շերտով, ընդ որում` ամենաերկար և ծավալով մեծ հագուստը հագնել վրայից։ Բացի այդ, հագուստը չպետք է կիպ գրկի մարմինը։
Ընտրելով ձմեռային վերնազգեստ` նախընտրությունը պետք է տալ անջրաթափանցիկ կտորներին։ Սառնամանիքին պարտադիր պետք է դրսում կրել տաք գլխարկներ, շարֆեր և ձեռնոցներ, ցանկալի է` բրդից։
Ձմեռային հագուստը հարկ է ընտրել անջրաթափանցիկ կաշվից և մեկ չափսով մեծ, որ հնարավոր լինի գուլպայով հագնել։
