Ի՞նչ է նշանակում համատեղ նյութեր «Նովոստի–Արմենիա» կայքում

Ի՞նչ են իրենցից ներկայացնում համատեղ նյութերը, և ինչո՞վ են դրանք տարբերվում գործակալության սովորական նյութերից


Դրանք տարբերվում են նրանով, որ պատրաստված են գործընկերոջ հետ համատեղ:

Ո՞վ է մեր գործընկերը


Գովազդատուն, ով ցանկանում է մեզ հետ համագործակցել և պատրաստ է գումար վճարել մեր կողմից գրված նյութի համար, որին կմասնակցի նաև նա և որի հարցում նա կենսականորեն հետաքրքրված է։

Ինչու՞ գովազդատուն պետք է ընտրի մեզ


Քանի որ բոլոր համատեղ նյութերը մենք ինքներս ենք գրում և անում ենք դա այնպես, որ լինի օգտակար և հետաքրքիր։

Ո՞վ ենք մենք


«Նովոստի–Արմենիա» գործակալության խմբագիրներն ու լրագրողները։ Անհրաժեշտության դեպքում խորհրդակցում ենք մասնագետների հետ այս թեմայի շուրջ։

Ինչու՞ մեզ կարելի է վստահել


Քանի որ մենք չենք խեղաթյուրում փաստերը, չենք ընկնում սենսացիաների հետևից, մեզ համար թանկ է մեր հեղինակությունն ու համբավը։ Բոլոր համատեղ նյութերն անպայման համաձայնեցնում ենք գործընկերների հետ

Ինչպե՞ս է ընտրվում գործընկեր–գովազդատուն


Գովազդատուի ընտրության հարցին մենք շատ լուրջ ենք վերաբերում, քանի որ մեր նպատակն է  նրա մասին ներկայացնել ճշմարիտ, հետաքրքիր տեղեկատվություն և հօգուտ նրա բիզնեսի։ Մենք շատ ուշադիր ուսումնասիրում ենք գործընկերոջն ու այն պրոդուկտը, որը պատրաստվում ենք գովազդել։

Որտե՞ղ կարելի է ծանոթանալ համատեղ նյութերի օրինակներին


Համատեղ նյութերը հրապարակվում են «Նովոստի–Արմենիա» գործակալության կայքի «Բլոկնոտ» բաժնում։

Ու՞ր կարելի է դիմել, եթե ես ցանկանում եմ դառնալ ձեր գործընկերը


Գրեք advertising@arka.am էլեկտրոնային հասցեին։ Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության։