«Ավելացող» ավանդ․ անձնական խնայողությունները պահպանելու և բազմապատկելու հուսալի միջոց

Ավանդներ․ հնարավորություններ և հուսալիություն

Այսօր, տնտեսական անորոշության պայմաններում, ավելի ու ավելի շատ մարդիկ են մտածում, թե ինչպես ոչ միայն պահպանել սեփական խնայողությունները, այլև արդյունավետ ուղիներ գտնել դրանք ավելացնելու համար։ Դրա համար տարածված և հուսալի ֆինանսական գործիքներից է բանկային ավանդը: Շուկայում առկա տարբեր առաջարկների շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանի ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ավելացող» ավանդատեսակը, որը համատեղում է հարմար պայմաններ, բարձր եկամտաբերություն և ֆինանսների կառավարման ճկունություն:

втб нативка

Ի՞նչ նպատակների համար է հարմար «Ավելացող» ավանդը

Այս պրոդուկտը կատարյալ լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են գումար խնայել և առանց ռիսկի ավելացնել այն: «Ավելացող» ավանդն առաջարկում է շահավետ պայմաններ, լինի դա խնայողություն խոշոր գնումների համար, «ֆինանսական բարձիկի» ստեղծում, թե երկարաժամկետ ներդրումներ: Բարձր եկամտաբերության և համալրման հնարավորության շնորհիվ՝ այն դառնում է կապիտալի կանոնավոր ավելացման գործիք։

Բացի այդ, «Ավելացող» ավանդը կատարյալ է նրանց համար, ովքեր նախընտրում են չվտանգել իրենց խնայողությունները ֆոնդային շուկայում և ընտրում են միջոցները բազմապատկելու հուսալի և ժամանակով ստուգված ուղիներ: Բանկային ավանդն ապահովում է կայունություն, իսկ ավանդի արժույթն ընտրելու հնարավորությունը թույլ է տալիս այն հարմարեցնել անհատական ​​նախասիրություններին:

втб нативка

Բարձր եկամտաբերություն և հասանելիություն

«Ավելացող» ավանդի հիմնական առավելություններից է բարձր տոկոսադրույքը` մինչև 10.25% ՀՀ դրամով ներդնելու դեպքում: Այս պահին սա ամենաբարձր տոկոսադրույքն է շուկայում՝ 365 օր ժամկետով ավանդների համար, ինչը հաճախորդներին ապահովում է առավելագույն շահույթ:

Ավանդը կարելի է ներդնել ոչ միայն դրամով, այլև եվրոյով և ռուսական ռուբլով։ Սա թույլ է տալիս հաճախորդներին ընտրել օպտիմալ տարբերակ՝ հաշվի առնելով փոխարժեքի տատանումները կամ սեփական նախընտրությունները:

Ավանդի նվազագույն գումարն ընդամենը 30 հազար դրամ է, ինչը մատչելի է դարձնում այս պրոդուկտը, այդ թվում՝ նաև քիչ խնայողություններ ունեցող մարդկանց համար։

втб нативка

Ավանդի ճկուն կառավարում

«Ավելացող» ավանդի առանցքային առանձնահատկություններից մեկն այն համալրելու հնարավորությունն է: Ի տարբերություն շատ այլ ավանդատեսակների, որտեղ ավանդի գումարը ֆիքսվում է ամբողջ ժամկետի համար, այստեղ հաճախորդը ցանկացած պահի կարող է լրացուցիչ միջոցներ ներդնել: Դա թույլ է տալիս ոչ միայն ավելացնել խնայողություններն, այլև ավելի բարձր եկամտաբերություն ապահովել ավանդի ավելացված գումարների հաշվին։

Առաջարկվում են նաև տոկոսների վճարման մի քանի տարբերակներ։ Հաճախորդը կարող է ընտրել, թե երբ է իրեն ավելի հարմար եկամուտ ստանալ՝ ավանդի ժամկետի վերջում, ամսական, թե տոկոսների ամսական կապիտալացմամբ: Վերջին տարբերակը հատկապես շահավետ է, քանի որ մայր գումարի վրա կուտակված տոկոսները ևս սկսում են եկամուտ բերել, ինչն ավելացնում է շահույթի ընդհանուր չափը։

втб нативка

Պաշտպանություն՝ ավանդային պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում

Հաճախ լինում են իրավիճակներ, երբ գումարն անհրաժեշտ է մինչև ավանդի ժամկետի ավարտը։ Նման դեպքերում, եթե դրա մասին նշված չէ պայմանագրում, շատ բանկեր կարող են հաճախորդին զրկել ավանդի վրա կուտակված բոլոր տոկոսներից: «Ավելացող» ավանդի դեպքում, եթե անգամ պայմանագիրը վաղաժամկետ լուծարվի, տոկոսները կպահպանվեն, ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել կորուստները և պահպանել եկամտի մի մասը:

Այսպիսով, ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ավելացող» ավանդը խնայողությունները պահպանելու և ավելացնելու հուսալի միջոց է: Բարձր տոկոսադրույքը և ավանդի կառավարման ճկունությունն այս պրոդուկտը դարձնում են շահավետ բոլորի նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց խնայողությունները վերածել կայուն եկամտի աղբյուրի: