Զատիկ. հայերի խոհարարական ավանդույթները

Զատիկը ոչ միայն հոգու, այլ նաև մարմնի տոն է

Զատիկը կամ Սուրբ Հարության տոնը բոլոր քրիստոնյաների ամենասիրելի և նվիրական տոնն է։ Հիսուս Քրիստոսի Հարությունը` քրիստոնեական դավանանքի հիմք:

Храм Гроба Господня

Մոտ երու հազար տարի է` Զատիկը մարմնավորում է մեղքերից ազատում, թողություն և վերադարձ առ Աստված։ Քանի որ Զատիկը նշվում է լիալուսնին հաջորդող կիրակի օրը` մարտի 21–ից ապրիլի 26–ն ընկած ժամանակահատվածում, ապա այն տոնում են նաև անհավատները` որպես գարնան, բնության զարթոնքի տոն։

Շատ հեշտ է պատկերացնել, թե ինչպես 47 օր տևող պահքից հետո, որի ընթացքում պահքում գտնվող մարդիկ հրաժարվում են կենդանական ծագման ցանկացած սնունդից, անգամ ամենահաստատուն հավատացյալներն անհամբերությամբ սպասում են պահքի ավարտին, ուտիսվա կերակուր փորձելուն։ Սակայն Զատկի սեղանն ունի իր կանոնները, և կան մի խումբ ճաշատեսակներ, որոնք պարտադիր պետք է պատրաստել։

Ձու ենք ներկում

Հայերը բոլոր քրիստոնյաների նման Զատկին ձու են ներկում։ Չէ՞ որ ձուն հարության և նոր կյանքի սաղմնավորման խորհրդանիշն է։

пасха крашеные яйца

Եթե ի սկզբանե ընդունված էր ձուն ներկել միայն կարմիր գույնով, որը խորհրդանշում է խաչված Քրիստոսի կենարար արյունը, ապա այսօր սեղաններին կարելի է տեսնել գույների հարուստ ներկապնակով և տարատեսակ նախշերով հավկիթներ։ Շատ տնային տնտեսուհիներ դրանք ներկում են սոխի կեղևի միջոցով` ստանալով բաց ոսկեգույնից մինչև կարմրա-շագանակագույն երանգներ։

Գինին` որպես փրկության խորհրդանիշ

Անհնար է Զատկի տոնական սեղանը պատկերացնել առանց գինու։ Չէ՞ որ խաղողի որթն Աստծո ընտրյալ ժողովրդի խորհրդանիշն է, իսկ Տիրոջը Նոր Ուխտում անվանում են խաղողագործ, իսկ ճյուղերը քրիստոնյաներն են։

Бокал вина

Արդյունքում, գինու գավաթը դառնում է փրկության խորհրդանիշ` մարմնավորելով Քրիստոսի արյունը: Ավելորդ է նշել, որ բիբլիական Արարատի ստորոտին աճեցված խաղողի գինին կզարդարի տոնական սեղանն ու կբարձրացնի տրամադրությունը։

Սպանախ և շատ-շատ կանաչեղեն

Զատկի սեղանը չի կարելի պատկերացնել առանց կանաչեղենի և դրանից պատրաստած կերակրատեսակների: Յուրաքանչյուր տանտիրուհի անպայման հյուրասիրում է տան անդամներին և հյուրերին հայկական հողում աճող կանաչեղենից պատրաստած ուտեստներ:

шпинат, зелень

Դա և՛ հյութալի սպանախն է, և՛ մի փոքր դառնահամ մանդակը, և՛ համեղ սիբեխը:

Խաշած ձուկ

Սուրբ Հարության տոնի անբաժան բաղկացուցիչը խաշած ձուկն է: Եվ դա պատահական չէ, քանի որ Նոր Կտակարանը ձկան խորհրդանիշը կապում է Քրիստոսի հետ, ում անվան հնագույն աքրոնիմը հունարեն հենց այդպես էլ հնչում է` իխտուս:

отварная форель рыба

Ձկան հետ է կապված նաև Քրիստոսի հրաշքներից մեկը` ձկան և հացի բազմապատկումն անապատում, որով կերակրեցին քարոզի եկած մարդկանց:

Չամիչով և չորամրգերով բրնձով փլավ

Զատկի սեղանի պարտադիր և գլխավոր կերակրատեսակը չամիչով և չորամրգերով բրնձով փլավն է: Որոշ գուրմաններ սիրում են նաև ավելացնել ընկույզ, խուրմա և շագանակներ: 

рисовый плов с изюмом и сухофруктами