ՀՀ վարչապետի հրաժարականն ու ընտրությունները. ինչպե՞ս է դա տեղի ունենալու և ի՞նչ ակնկալել

Վարչապետի հրաժարականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16–ի երեկոյան հրաժարական տվեց, որպեսզի դեկտեմբերին անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դա նրա համար խորհրդարարանն արձակելու և ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու գրեթե միակ միջոցն է։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունն անդրադարձել է այն ընթացակարգերին, որոնք պետք է Փաշինյանին ապահովեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում։

Никол Пашинян.jpg

Ընտրություններ կամ անվստահության քվե

Եթե մինչև 2019 թ.–ի մայիս երկրում չանցկացվեն ընտրություններ, ապա գործող խորհրդարանը, հաշվի առնելով, որ այնտեղ մեծամասնությունը ՀՀԿ–ի ներկայացուցիչներ են, կկարողանա, ըստ Սահմանադրության, հայտարարել անվստահության քվե վարչապետի նկատմամբ։ Այս նախաձեռնությունն առաջ տանելու համար նրանցից կպահանջվի պատգամավորների ընդհանուր թվի ընդամենը մեկ երրորդը, եթե միաժամանակ նրանք առաջարկում են վարչապետի նոր թեկնածու։ Ընդ որում, առաջարկը քննարկելու համար նախատեսված է 2–4 օր։ 

премьер-министр Никол Пашинян, парламент

Օրինագիծն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ` անվանական քվեարկության միջոցով։ Օրինագծի ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է տվել։ 

Հաշվի առնելով, որ 6–րդ գումարման գործող խորհրդարանում կա 105 պատգամավոր` օրինագիծն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 53 ձայն։ ՀՀ ԱԺ–ում ուժերի դասավորվածությունն այսօր հետևյալն է. ամենամեծաքանակ խմբակցությունը` ՀՀԿ–ն, ունի 51 մանդատ, մեծությամբ հաջորդը «Ծառուկյան» դաշինքն է` 31 մանդատ։ Մնացած երկու խմբակցություններն են «Ելքը»` 9 պատգամավոր և ՀՅԴ–ն` 7 պատգամավոր։ Բացի այդ, երկրում գրանցված քաղաքական փոփոխություններից հետո ԱԺ–ում այսօր աշխատում է 7 պատգամավոր, որոնք ներառված չեն որևէ խմբակցության մեջ։

Հրաժարական և ընտրություն. երկու փորձ

Գործող վարչապետի հրաժարականից հետոԱԺ խմբակցությունները կառավարության հրաժարականի ընդունումից հետո 7–օրյա ժամկետում իրավունք ունենք առաջադրել վարչապետի թեկնածու։ Միաժամանակ, նոր վարչապետի օգտին պետք է քվեարկի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Վարչապետի ընտրություններն անցակցվում են անվանական քվեարկությամբ։ Եթե ԱԺ–ն ընտրում է վարչապետին, ապա նախագահն անմիջապես նշանակում է կատարում։

Парламент, Серж Саргсян, выборы 

Եթե քվեարկությունից հետո յոթնօրյա ժամկետում վարչապետ չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնցում մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չի ընտրվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն լուծարվում է իրավունքի ուժով։

Իսկ եթե, այնուամենայնիվ, ընտրե՞ն

Եթե առաջարկվի վարչապետի կոնկրետ թեկնածու և նրա օգտին քվեարկի պատգամավորների մեծամասնությունը, ապա վարչապետը կընտրվի և 5–օրյա ժամկետում պետք է նախագահին առաջարկի փոխվարչապետերի և նախարարների թեկնածուներին, իսկ տասնհինգօրյա ժամկետում` ձևավորի կառավարության կազմը։ Նախագահը 3–օրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետերին և նախարարներին կամ դիմում է Սահմանադրական դատարան։ Դատարանը քննում է դիմումը և 5–օրյա ժամկետում որոշում կայացնում։ Եթե նախագահը 3–օրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածում ամրագրված պահանջները, ապա փոխվարչապետը կամ նախարարը համարվում է նշանակված իրավունքի ուժով։

 Митинг

Կառավարության ձևավորումից հետո վարչապետը 20–օրյա ժամկետում ԱԺ է ներկայացնում կառավարության ծրագիրը, որը պետք է 7–օրյա ժամկետում հավանության արժանանա պատգամավորների ձայների մեծամասնությամբ ։ Եթե խորհրդարանը հավանության չի արժանացնում կառավարության ծրագիրը, ապա այն արձակվում է։ Եթե ԱԺ–ն վարչապետ է ընտրում, սակայն կրկին հավանության չի արժանացնում կառավարության ծրագիրը, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով։

Արտահերթ ընտրություններ

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում Ազգային ժողովի արձակվելուց հետո: Դա նշանակում է, որ խորհրդարանն արձակվում է, եթե պատգամավորները երկու անգամ վարչապետ չեն ընտրում կամ եթե ԱԺ–ն հավանության չի արժանացնում կառավարության ծրագիրը։

Парламент Армении

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Ընդ որում, Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունների ամսաթիվը նշանակում է հանրապետության նախագահը:

Փաշինյանն ապահովագրվել է

Բոլոր փոփոխություններն իրականացնելու և միաժամանակ գործընթացը չձգձգելու համար (վարչապետի այլ թեկնածուների հնարավոր ներկայացման դեպքում) Փաշինյանը կազմակերպել է նախնական բանակցություններ բոլոր խմբակցությունների հետ` առաջարկելով չառաջադրել սեփական թեկնածուն, որպեսզի ԱԺ–ի արձակումը հնարավոր դառնա։ Նման հուշագիր է ստորագրվել «Ծառուկյան» խմբակցության ղեկավարի հետ։ Բնական է, որ վարչապետին կաջակցեն «Ելք» դաշինքը, ինչպես նաև անկախ պատգամավորներն ու ՀՀԿ–ի որոշ ներկայացուցիչներ, ովքեր արդեն ստրագրել են համապատասխան փաստաթուղթը։

 Никол Пашинян

Մնացած երկու խմբակցությունները` ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն, փաստաթուղթ չեն ստորագրել, սակայն հայտարարել են, որ պատրաստ են չառաջադրել վարչապետի թեկնածու, սակայն մի պայմանով, որ ընտրությունները չանցկացվեն դեկտեմբերին։–0–