ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հրապարակվել է նախօրեին Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Զարյայի» դեմ խաղում (2:0) Հենրիխ Մխիթարյանի գործողությունների տեսանյութը։
Եվրոպա լիգայի ընտրական փուլի վերջին տուրում Մխիթարյանը 48–րդ րոպեին բացեց խաղի հաշիվը`
խփելով իր առաջին գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ հանդիպման ավարտից երկու րոպե առաջ Զլատան Իբրահիմովիչը կրկնապատկեց հաշիվը, ինչի արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 0։2 հաշվով։
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Զարյայի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստը>>
Ընդ որում, «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հերթական անգամ ճանաչեցին խաղի լավագույն խաղացող: -0-