ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի է Հայաստանի և Իտալիայի հավաքականների միջև Եվրոպայի առաջնության J խմբի ընտրական փուլի խմբի մրցավարների կազմը։
Հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի Երևանի Հանրապետական մարզադաշտում ժամը 20։00–ին։
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, խաղը կսպասարկի Գերմանիայի մրցավարական անձնակազմը՝ Դանիել Զիբերտի գլխավորությամբ․ մրցավարի օգնականներ՝ Յան Զայդել, Մարկուս Հեքեր։ 4-րդ պաշտոնյան Սաշա Շտեգեմանն է։ ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Դուշկո Գրաբովացը (Խորվաթիա), մրցավարների տեսուչ՝ Կիրոս Վասարասը (Հունաստան)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում