Երևանի «Ուլիս»–ի` մեքենայությունների համար ձերբակալված մարզիչը չի ընդունում իր մեղքը

14.01.2016, 18:44
Հայաստանի ֆուտբոլի նախկին չեմպիոն Երևանի «Ուլիս»–ի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքները։
Երևանի «Ուլիս»–ի` մեքենայությունների համար ձերբակալված մարզիչը չի ընդունում իր մեղքը
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի նախկին չեմպիոն Երևանի «Ուլիս»–ի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հինգշաբթի լրագրողներին ասել է, որ իր պաշտպանյկալը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքները։

 Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Սիմոնյանը ձերբակալվել է տոտալիզատորում կատարած մեքենայությունների համար։ Հաղորդման մեջ նշվում է, որ մարզական պրոֆեսիոնալ մրցաշարերի մասնակիցների և կազմակերպիչների կաշառման փաստը բացահայտվել է ազգային անվտանգության մարմինների անկացրած օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում։

 «Նա կարծում է, որ անօրինական ոչ մի գործողություն չի կատարել։ Իմ պաշտպանյալը հայտարարում է, որ ոչ մի դրույքներ չի կատարել և ոչ ոքի դա անելու ցուցումներ չի տվել։ Այժմ կատարվում է նախաքննություն, որի արդյունքներով բոլոր կողմերը կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները»,– ասաց նա։

Հայաստանի ֆուտբոլի նախկին չեմպիոնի գլխավոր մարզիչը ձերբակալվել է մեքենայությունների համար >>

Բաղդասարյանը կոչ արեց ԶԼՄ–ներին մինչև նախաքննության ավարտը պահպանել անմեղության կանխավարկածը, առավելագույնս կոռեկտ լինել տեղեկություն մատուցելու առումով։

Իր պաշտպանյալի ձերբակալությունը նա համարում է խափանման շատ խիստ միջոց։

ԱԱԾ մամուլի կենտրոնի տվյալներով, 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ /պաշտպան/ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առաձին ֆուտբոլիստների միջև։

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով: «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են, 11.01.2016թ.-ին նաև ձերբակալվել են մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: Նախաքննությունը շարունակվում է:

Երևանի «Ուլիսը» 2012-2013 մրցաշրջանի հաղթողն է, ընթացիկ մրցաշրջանում այն զբաղեցնում է վերջին հորիզոնականը` 15 խաղից վաստակելով ընդամենը 2 միավոր:-0-