484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Կալանավորվել են «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչը և ադմինիստրատորը
15:01
12 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Կալանավորվել  են «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կայքը:

Հաղորդագրության համաձայն, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք:

« 2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ /պաշտպան/ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առաձին ֆուտբոլիստների միջև»,-ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով: «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են, 11.01.2016թ.-ին նաև ձերբակալվել են մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: Նախաքննությունը շարունակվում է:

Երևանի «Ուլիսը»  2012-2013 մրցաշրջանի հաղթողն է, ընթացիկ մրցաշրջանում այն զբաղեցնում է վերջին հորիզոնականը` 15 խաղից վաստակելով ընդամենը 2 միավոր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:05
23 Ապրիլի 2017
Երևանում անցկացվում է ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցի նախօրեին Երևանում անցկացվում է ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ։
22:26
22 Ապրիլի 2017
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. նոր մանրամասներ
Նոր մանրամասներ են հաղորդվում Գյումրիում ռուս զինծառայողի սպանության կասկածյալի վերաբերյալ։
20:56
22 Ապրիլի 2017
Նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարանը
Հայաստանի ազգային արխիվը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի բացառիկ շտեմարան է պատրաստում:
16:10
22 Ապրիլի 2017
Ծիծեռնակաբերդ այցելողներին Երևանում կտեղափոխեն անվճար
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողներն ապրիլի 24-ին կտեղափոխվեն անվճար ավտոբուսներով:
10:00
22 Ապրիլի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 17–21) կարևոր նորությունների հնգյակը։
19:49
21 Ապրիլի 2017
Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը մանկահասակ դուստր ունի. մանրամասներ
Այսօր առավոտյան Վայոց Ձորում մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 31-ամյա Նարեկ Հակոբյանը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից էր:
18:20
21 Ապրիլի 2017
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին
Գործարկվել է Մոսկվա–Երևան առաջին պաշտոնական ավտոբուսային երթուղին։
17:13
21 Ապրիլի 2017
Երևանի որոշ փողոցներում արագաչափեր կգործարկվեն
Ապրիլի 25-ից Երևանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր:
16:37
21 Ապրիլի 2017
Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Վերաքննիչ քրեական դատարանն  մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու դիմումը:
15:27
21 Ապրիլի 2017
Հայ զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել Վայոց Ձորում. հարուցվել է քրեական գործ
Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի  մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ:
13:26
21 Ապրիլի 2017
Ռոստելեկոմի մասնակցությամբ մաքրվեց և բարեկարգվեց Խարբեդի մանկատան այգին
«Ռոստելեկոմը» հայաստանյան անձնակազմով «ՍՕԱՐ» Հայաստանի հետ համատեղ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան այգու տարածքում իրականացրեց բարեկարգման աշխատանքներ։
11:38
21 Ապրիլի 2017
Վիգեն Սարգսյանը չի կարողացել նշել օլիգարխների` առաջնագծում ծառայող որդիների ճշգրիտ թիվը
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուրբաթ հայտնեց լրագրողներին, որ չգիտի, թե օլիգարխների քանի երեխա է ծառայում առաջնագծում: