Մխիթարյանը կմնա «Բորուսիայում» մինչև հաջորդ ամառ

23.05.2016, 13:01
Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին» ստիպված կլինեն սպասել մինչև հաջորդ ամառ`  Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու համար:
Մխիթարյանը կմնա «Բորուսիայում» մինչև հաջորդ ամառ

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին» ստիպված կլինեն սպասել մինչև հաջորդ ամառ` Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» 27–ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու համար։ Հաջորդ ամառ Մխիթարյանը կստանա «ազատ խաղացողի» կարգավիճակ, գրում է Daily Express–ը։

Թերթը, հղում անելով Bild հրատարակությանը, հայտնում է, որ Լոնդոնի «Չելսին» պատրաստ է հայ կիսապաշտպանի համար վճարել 46 մլն ֆունտ ստեռլինգ։

«Բորուսիան» հայտնել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը>>

Մխիթարյանին ակումբում պահելու որոշումը պայմանավորված է նրանով, որ ակումբից հեռանում են երկու առանցքային խաղացողներ Մաթս Հումելսը և Իլկայ Գյունդոգանը։

Ավելի վաղ Goal.com հրատարակությունը, հղում անելով Bild–ին, հայտնել է, որ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 մլն եվրո։ –0-