ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Թբիլիսիում ավարտվեց Ըմբշամարտի միջազգային մրցաշարը։
Загружается новость ...
"Право"
Հունահռոմեական ոճում 75 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող դարձավ Կարապետ Չալյանը։ Եզրափակչում Չալյանը հաղթեց Ղազախստանի ներկայացուցչին, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
Շաբաթ օրը 80 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձել էր արծաթե մեդալակիր։
Մրցաշարի վերջին օրը թե´ ազատ, թե´ հունահռոմեական ոճերում Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշներն անմասն մնացին մեդալներից:–0–