ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ֆուտբոլիստն Ուեյն Ռունիից հետո, ով գոլի հեղինակ է դարձել եվրագավաթային երեք խաղում անընդմեջ, տեղեկացնում է armsport–ը` հղում անելով «OPTA»-ին:
Ռունին այդ ռեկորդը սահմանել է 2010 թվականի մարտին:
Մխիթարյանն աչքի է ընկել Եվրոպա լիգայի` Լուգանսկի «Զարյայի», ֆրանսիական «Սենթ Էտյենի» և ռուսական «Ռոստովի» հետ խաղերում:–0–