438.46
4.38
402.63
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ձերբակալվածներից մեկը հացադուլ է հայտարարել. ոստիկանության դիտորդական խումբ

17:10
27 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանության դիտորդական խումբը ուրբաթ այցելություն կատարելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ հանդիպել է նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ 9-րդ փողոցի դեպքերի հետ կապված ձերբակալված և տվյալ ՁՊՎ-ում պահվող 18 ձերբակալվածների հետ, տեղեկանում ենք խմբի կայքից:

«Ձերբակալվածներից Գ. Ջ-ն հայտնեց, որ սնունդ չի ընդունում և հացադուլ է հայտարարել: Դիտորդական խումբը պարզեց, որ Գ.Ջ-ն հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում և պահանջ չի ներկայացրել: Դիտորդական խմբի կողմից Գ. Ջ-ին բացատրվեց, որ ՁՊՎ-ի վարչակազմին պետք է դիմում և պահանջ ներկայացնել հացադուլի վերաբերյալ:  Դիտորդական խումբը միաժամանակ ցանկացավ պարզել հացադուլ հայտարարելու պահանջը, ձերբակալված Գ.Ջ-ն հայտնեց, որ դիմումը ներկայացնելուց առաջ պահանջը կհստակեցնի և կներկայացնի»,-ասված է հաղորդագրությունում:   

Դիտորդական խմբից  տեղեկացնում են, որ 18 ձերբակալվածներից ոչ ոք գանգատներ չունեին թե՛ ՁՊՎ-ի պահման պայմաններից և թե՛ ՁՊՎ-ում ծառայություն իրականացնող ոստիկաններից: Բոլոր ձերբակալվածներն էլ հայտնեցին որ սնունդ ընդունել են և ունեն փաստաբաններ:

Դիտորդական խմբի կողմից որոշ իրավունքների մասին տեղեկացվեց ձերբակալվածներին, որոնց մասին իրազեկված չէին:

Միաժամանակ Դիտորդական խումբը պարզեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելված էր թե՛ տեսակության և թե՛ հեռախոսազանգի իրավունքից օգտվելու իրավունքները:

Դիտորդական խումբը տվյալ ձերբակալվածներին ՁՊՎ-ում պահելու ընթացքում  կպահի իր ուշադրության կենտրոնում և կփորձի տեղեկություններ հաղորդել:

ԱԱԾ–ն բացահայտել է հանցավոր խումբ, որը վտանգավորության աստիճանով նախադեպը չի ունեցել. ԱԱԾ պետի տեղակալ>>

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը Երևանում հանցավոր խմբի վնասազերծման սենսացիոն մանրամասներ է ներկայացրել։ Նրա խոսքով` ձերբակալվել է 21 մարդ։ Հանցախումբը ծրագրել է հանցագործություններ (այդ թվում սպանություններ) առանձին քաղաքացիների, պետական և քաղաքական գործիչների, ինչպես նաև իշխանության որոշ օղակների և մարմինների դեմ։ ԱԱԾ–ն պարզում է խմբի ֆինանսավորման աղբյուրները։

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգությունը չորեքշաբթի հաղորդում է տարածել, որ ԱԱԾ ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:25
15 Մարտի 2024
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ
19:37
07 Մարտի 2024
7 վիտամինային ըմպելիք. գարնանային թերապիա շաբաթվա ամեն օրվա համար
Երկարատև ձմռանից հետո օրգանիզմը վերականգնվելու կարիք է զգում։ Բայց պարտադիր չէ անդադար հաբեր խմել` անհրաժեշտ միկրոէլեմենտներ ստանալու համար, այլ կարելի է պարզապես բլենդերում մրգեր և բանջարեղեն դնել և սննդարար ու օգտակար կոկտեյլ պատրաստել
10:25
06 Մարտի 2024
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Գազայի հատված․ Փաշինյան
Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ցուցաբերել Գազային
22:45
05 Մարտի 2024
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
Գլոբալ խափանում է տեղի ունեցել Instagram–ում և Facebook–ում․ այն զգացել են նաև Հայաստանի բնակիչները
14:08
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռոսւսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
Gallup International-ի հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակիչների կեսից ավելին կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը չի համապատասխանում ազգային շահերին
10:51
28 Փետրվարի 2024
Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը․ Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա առաջիններից էր, որ օգնության հասավ Հայաստանին
Նիկոլայ Ռիժկովը ոչ հայազգի միակ գործիչն է, ով արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» կոչմանը
19:37
26 Փետրվարի 2024
Առավոտյան կիտրոնահյութով ջուր խմելու 7 պատճառ
Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե ամեն առավոտ կիտրոնահյութով ջուր խմեք
21:15
22 Փետրվարի 2024
Տառապու՞մ եք դեպրեսիայից. այս 5 սննդային սովորությունները կօգնեն ազատվել դրանից
Պատմում ենք, թե ինչպես է պետք սնվել դեպրեսիայի դեպքում
11:39
22 Փետրվարի 2024
Փաշինյանն ու Մակրոնը ներկա են գտնվել Միսաք Մանուշյանի և նրա տիկնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը
Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ` Մելինե Մանուշյանի աճյուններն ամփոփվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում․ ՖՈՏՈ
14:20
21 Փետրվարի 2024
Մոսկվայում ադրբեջանցի է ձերբակալվել․ նրա նկատմամբ ՀՀ–ի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում սպանության մեղադրանքով
Ադրբեջանցի նկատմամբ միջազգայի հետախուզում է հայտարարվել, հայտնեցին ոստիկանությունից
14:26
15 Փետրվարի 2024
Բացահայտվել է ցավազրկողների գլխավոր վտանգը
Գիտնականները բացահայտել են ցավազրկողների գլխավոր վտանգը
12:01
14 Փետրվարի 2024
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել
«Ջերմուկ» հանքային ջրի արտադրության մեջ քացախ չի օգտագործվում․ ՍԱՏՄ–ը ՌԴ–ից մինչ օրս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել