ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ծիծաղաշարժ դեպք է տեղի ունեցել մամուլի ասուլիսում, որին մասնակցել են «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Արսենալը» և ԲԿՄԱ–ն կանցկացնեն Եբրոպա լիգայի ¼ եզրափակչի առաջին հանդիպումը Լոնդոնում ապրիլի 5–ին` «Էմիրեյթս» մարզադաշտում։ Պատասխան խաղը տեղի կունենա Մոսկվայում ապրիլի 12–ին «ԲԿՄԱ Արենա» մարզադաշտում։
Загружается новость ... "Лево"
Վենգերը դրել է ականջակալներն այն պահին, երբ հնչել է ռուսերեն լեզվով հարց, և չի կարողացել լսել թարգմանությունը։ Նա շրջվել է Մխիթարյանին և խնդրել թարգմանել։
«Դա իմ գործը չէ, բոսս»,– պատասխանել է Մխիթարյանը։ -0-